‼️Երկրաշարժից հետո։
ԼՈՌԻ
Հայաստանի Ժամանակով 22:25-ին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնում են երկրաշարժի հետևանքների մասին:
Օգտատեր Հրաչյա Պապինյանը գրում է. Ալավերդի փլուզումներ կան, շենքերից պատեր են փլվել:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է. Գյումրիում նախնական տեղեկություններով շենք է փլուզվել։ Մարդիկ վախից մինչ այս պահը դրսում են։ Մի շարք գյուղեր հոսանքազրկված են, կա հեռախոսային կապի խնդիր։
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է
հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին)
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան`
Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
հիշեցնենք որ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Հայասատնում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև Երևանում:
Շիրակի մարզի մի քանի գյուղեր էլ հոսանքազրկվել են: Հոսանքազրկումներ են եղել նաև Գյումրիի որոշ թաղամասերում։
Քաղաքացիները վախից դուրս են եկել շենքերից։
Մանրամասները՝ քիչ ուշ: