Կին, ով սպшնում էր իր սիրեկաններին, ամուսիններին և երեխաներին հանուն փողի… Պատմություն, որ քչերը գիտեն
Սև այրին ծնվել է 1859 թ-ին Նորվեգիայում, ում իսկական անունը Բրունգիլդա Ստոշետ է։ Բելլը ֆիզիկապես ուժեղ կին էր՝ 183 սմ հասակ և 90 կգ քաշ։ Ըստ որոշ տվյալների՝ նա մի քանի տասնամյակների ընթացքում սպանել է մոտ 40 մարդ։
Ամեն ինչ սկսվեց, երբ 17 տարեկան հասակում հղի Բրունգիլդան գնում է պարելու։ Այդ տոնախմբության ընթացքում նա վիճում է մի խմած անձնավորության հետ, ով էլ ոտքով հարվածում է նրա փորին։
Բրունգիլդան վիժում է, իսկ այդ մարդը, լինելով հարուստ ընտանիքից, ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում։ Այս ամենից հետո աղջիկը շատ է փոխվում, իսկ տղամարդը, ով հարձակվել էր Բրունգիդայի վրա, շուտով մահանում է ստամոքսի ցավերից։
Աղքատության մեջ մեծանալով՝ Բրունգիլդան 3 տարի աշխատել է խոշոր ֆերմային տնտեսություններում՝ գումար խնալու ԱՄՆ տեղափոխվելու համար։ 1881 թ-ին նա մեկնում է Ամերիկա, որտեղ իր անունը փոխում է Բելլի և աշխատում է որպես սպասուհի։ Չիկագոյում նա հանդիպում է նորվեգացի Մադաս Սորենսենին և 1884 թ-ին նրանք ամուսնանում են։ Հետագայում զույգն ունենում է 5 երեխա և ձեռք է բերում թխվածքների խանութ։ Սակայն 1 տարի անց խանութն այրվում է, իսկ երեխաներից երկուսը մահանում են հաստ աղիքային բորբոքումից։
Զույգն ապահովագրել էր խանութը և բավականին մեծ գումար են ստանում որպես փոխհատուցում։ Նրանք գնում են շատ հարմար բնակարան։ Որոշ ժամանակ անց ամուսինը մահանում է սրտային անբավարարությունից։ Բժիշկը նրա մարմնի մեջ գտել էր թունավորման հետքեր։ Ստանալով շատ մեծ փոխհատուցում՝ Բելլը գնում է ընդարձակ ագարակ Ինդիանայում և իր աղջիկների հետ տեղափոխվում է այնտեղ ապրելու։
Բելլի 2-րդ ամուսինը մսագործ էր։ Նրանց հարսանիքից մեկ շաբաթ անց մահանում է Բելլի երեխաներից մեկը, իսկ 9 ամիս անց ՝ նաև ամուսինը։ Բելլը պնդում էր, որ նրա գլխին մսաղացն է ընկել։ Ամուսնու մահը կրկին իրեն բերում է բավականին կլորիկ գումար։ Այն ստանալով՝ Բելլն ազատվում է իր մի քանի երեխաներից։
Դրանից հետո հերթը հասավ ծանոթություններին։ Հայտարարությունների միջոցով այրին իր մոտ էր հրավիրում տասնյակ երգրպագուների։ Բելլը նրանց գրում էր սիրային նամակներ և նրանք ագարակ էին գալիս փողով և թանկարժեք նվերներով։
Նա նրանց քնաբեր էր տալիս և թունավորում էր։ Վերցնելով ամբողջ թանկարժեք իրերը՝ Բելլը քառատում էր զոհերին և տալիս խոզերին՝ որպես կերակուր։
Րեյս Լամֆերան, ով օգնում էր մարմնի մնացորդները թաղել, 6 տարվա ընթացքում շատ է հարստացնում կնոջը։ Երբ քննիչները սկսում են կասկածել, թե ինչ է տեղի ունենում այդ դժոխային ագարակում, Բելլը փախուստի պլան է կազմում։
Նա բողոք է ներկայացնում ոստիկանությունում իր ծառայի դեմ, հետո իր տուն է հրավիրում մի կնոջ, ով իրեն շատ էր նման և այրում է ագարակը՝ փախուստի դիմելով։ Մոխիրների մեջ գտնում են գլխատված կնոջը և 3 երեխաներին։
Ոստիկանները սկսում են կասկածել Րեյս Լամֆերային։ Երբ այրված տարածքը փորեցին, ապա հայտնաբերեցին մոտավորապես 40 թաղվածներ, որոնց մեջ կային նաև այրու երգրպագուները և իր անհայտացած երեխաները։
Արդյունքում մեղավոր ճանաչվեց իր ծառան, որին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին։
Իսկ թե ուր անհայտացավ Բելլը, մինչ օրս հայտնի չէ։