Կորեական Тhe Chonsulibo թերթը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դստեր` Եկատերինայի (նկարում` ձախից) ամուսնության վերաբերյալ:
Մենք արդեն հայտնել էինք, որ նույն թերթը նշել էր, թե Եկատերինան պատրաստվում է ամուսնանալ Մոսկվայում Կորեայի զինվորական նախկին կցորդի որդու հետ:
Այսօր թերթում կցորդի որդին պատմել է մանրամասնություններ: Թերթը նաեւ հրապարակել է Պուտինի դստեր նկարը, որը վերցված է Twitter-ից:
Թեպետ երիտասարդը նշում է, որ Եկատերինայի հետ իրենց հարաբերություններն ունեն ընկերական բնույթ, երիտասարդի ընկերները հավաստիացնում են, որ նրանց հարաբերություններն ավելին են, քան ընկերականը:
Իսկ երիտասարդ փեսացուի նման պահվածքը բացատրվում է նրանով, որ Վլադիմիր Պուտինը, դժգոհելով դստեր նկատմամբ մամուլի ուշադրությամբ, պահանջել է, որպեսզի իրենց հարաբերությունների մասին մամուլում չխոսվի: