Հարսը տան ոսկյա զարդերը գողացել էր իր հոր համար․ Ահա, թե ինչ արեց ամուսինը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հարսը տան ոսկյա զարդերը գողացել էր իր հոր համար․ Ահա, թե ինչ արեց ամուսինը

Անժելան նոր հարս էր։ Նա հարսանիքի օրը  շատ ոսկիներ էր ստացել 2 կողմի բարեկամներից էլ։ Այդ ոսկյա զարդերը պահվում էին նրա դարակում։  Ամուսնու ընտանիքի անդամների հետ ապրող Անժելան բոլորի հետ լավ լեզու էր գտնում, սակայն ներքուստ այդքան էլ ազնիվ ու մաքուր մարդ չէր։

Մի օր Անժելայի հայրը խոշոր վթարի մեջ է հայտնվում և մեծ պարտքերի տակ ընկնում։ Դանակը հասնում է Անժելայի հոր ոսկորին, երբ նրա համար ժամանակ են սահմանում պարտքը մուծելու համար։ Անժելայի հարն էլ խնդրոմ է աղջկան օգնել իրեն։

Անժելան հոր խնդրանքը գետնով չի տալիս։ Նա թաքուն տանից հանում է իր դարակի բոլոր ոսկին, տալիս հորը, որ գրավ դնի, փողը վերցնի և հետո շուտ գրավը փակի ու ոսկին իրեն վերադարձնի։Նրա ոսկյա զարդերը միասի կազմում էր մոտ 2 մլն դրամ։

Հայրը վերցնում է ոսկյա իրերը ու փակում իր պարտքերը, բայց լինելով անպատասխանատու ու ալարկոտ մարդ չի կարողանում փակել գրավը և ոսկյա զարդերը մնում են բանկին։

Հարսը հասկանալով, որ ոսկյա զարդերն այլևս վերադարձնել չի ստացվի տան անդամներին հայտնում է իր դարակից անակնկալ կերպոսվ անհետացած ոսկյա զարդերի մասին։

Տան բոլոր անդամները սկսում են կասկածել իրենց տուն եկած գնացածա բոլոր մարդկանց, բայց ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, որ դա տան հարսի ձեռքի գործն է։ Ոսկու անհետացման թեման այդպես էլ առեղծաված մնում ընտանիքի համար, մինչև այն օրը, երբ  Անժելան մի օր երազում խոսում է ու պատմում, թե ոնց է ոսկին գողացել ու տվել հորը։ Արթուն ամուսինն էլ լսում է ու այդ օրվանից սկսում փորփրել պատմությունը։ Ի վերջո, նա պարզում է, որ դա իր կինն է արել։

Արդյունքում նրանք բաժանվում են, քանզի ամուսինն այդպես էլ չի կարողանում ներել խաբեբա ու գող կնոջը, ով  չէր գնահատել իր և տան անդամների սերն ու հարգանքը։

Թե ինչ է լինում Անժելայի ճակատագրի հետ նախկին ամուսինը չի իմանում, քանզի շուտով երիտասարդը գտնում է իրեն արժանի աղջկա և նրա հետ գեղեցիկ ու օրինակելի ընտանիք ստեղծում, որտեղ բոլորը միմյանց նկատամամբ ազնիվ ու շիտակ են լինում։

Оцените статью