Հենց այս ՀԱՅ ՀԵՐՈՍԻ շնորհիվ, ռուսները պահեցին ՍԵՎԱՍՏՈՊՈԼԸ. Ահա, թե որ ՍԽՐԱՆՔԻ համար նա արժանացավ «Փառքի շքանշանի» 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հենց այս ՀԱՅ ՀԵՐՈՍԻ շնորհիվ, ռուսները պահեցին ՍԵՎԱՍՏՈՊՈԼԸ. Ահա, թե որ ՍԽՐԱՆՔԻ համար նա արժանացավ «Փառքի շքանշանի»

Հարություն Չաքրյանը Սուխումի հայերից էր, իսկ այնտեղի հայերը յուրահատուկ, համառ ու համարձակ մարդիկ են, ու բնավորության այդ գծերը պատերազմի ժամանակ պետք եկան Խորհրդային Միության հերոսին։ Պետք եկան, բայց չխնայեցին հենց հերոսին:

1939 թվականին Հարությունյանին զորակոչեցին։ ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի չհարձակվելու մասին պայմանագիրն արդեն ստորագրված էր, սակայն 1941-ին պատերազմը նորից փայթեց:

Զաքրյանին միանգամից ռազմաճակատ ուղարկեցին, նա դարձավ մի ամբողջ վաշտի հրամանատար: Նովոռոսիյսկի պաշտպանությունը բավականին դժվար էր ու հոգնեցնող, բայց լեյտենանտն անցավ դրա միջով ու մեկ տարին չլրացած երկու անգամ «Խիզախության համար» մեդալի արժանացավ:

Գերմանացիներն հերոսի պաշտպանիչ գոտին «Կետի գլուխ» էին անվանում։ Ավելի ուշ խորհրդային ռազմական պատմագրության մեջ այն հայտնի դարձավ «Երկնագույն գիծ» անվանումով։

Երկար էին գրավում այդ գիծը` ձմռանից մինչև 1943 թվականի հոկտեմբեր, Չաքրայնն այնտեղ էլ իր վաշտի հետ փառավոր մարտեր ցուցադրեց։ Հարությունը Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան ստացավ։ Տագանրոգի մարտերից հետո հանգիստը երկար չտևեց։ Չաքրյանն իր գումարտակի հետ Ղրիմի հյուսիսի Սիվաշի պլացդարմում հայտնվեց։

Մարտիկները, գյուղը գյուղի հետևից ազատելով, Սիվաշից դեպի Սապուն լեռն էին շարժվում։ Այդ քարանձավները ստուգելու անհրաժեշտություն կար, հենց այդպիսի մարտերից մեկում Չաքրյանը վիրավորվեց։

Իսկ հետո Սապուն լեռն էր, հետո Սևաստոպոլի գրոհը։ Խորհրդային զորքերը սկեցին հարձակվել 1944 թվականի մայիսի 7-ի լուսաբացից մի քանի րոպե առաջ։ Գերմանացիները կռվում էին Սևաստոպոլի համար այնպես, ասես դա Բեռլինը լիներ։ Աներևակայելի բան էր կատարվում, գրեթե յուրաքանչյուր խրամատի մոտ ձեռնամարտեր էին ընթանում։ Այնտեղ արդեն ոչ ոք չէր մտածում կոչումների մասին: Շարքային, թե հրամանատար` բոլորը հավասար պայմաններում մարտի էին բռնվում։ Չաքրյանի ստորաբաժանումը վերջապես կարմիր դրոշը պարզեց լեռան գագաթին, ու մարտիկներն իջան` իրենց հետ մոտ վեց տասնյակ գերիներ տանելով։

Երկու ժամ հանգստացան, ավելի շատ հանգստնալու հնարավորություն չկար, նորից շարժվեցին դեպի գլխավոր նպատակը` Սևաստոպոլ։ 1944 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Չաքրյանը մահացու վիրավորում ստացավ. նավահանգստի ազատագրումից մեկ օր առաջ՝ Հաղթանակից մեկ տարի առաջ։ Չաքրյանին հենց այնտեղ էլ թաղեցին` Սևաստոպոլի Վերին Չոգրուն գյուղում։

Оцените статью