Մեր ծնողները մեզ զոռով բաժանեցին, երկուսս էլ դժբախտացանք. Ի՞նչ տեղի ունեցավ տարիներ անց 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մեր ծնողները մեզ զոռով բաժանեցին, երկուսս էլ դժբախտացանք. Ի՞նչ տեղի ունեցավ տարիներ անց

Մենք ապրում էինք նույն թաղամասում: Ես ու Արամը միշտ միասին խաղում էինք բակում, հետո սկսեցին միասին մանկապարտեզ գնալ: Չգիտեմ դա մանկական հրապուրանք էր, թե կապվածություն, բայց մենք իրարից անբաժան էինք: Հետո գնացինք դպրոց միասին ու սովորում էինք նույն դասարանում: Ժամանակի ընթացքում մեր կապվածությունն ավելի մեծացավ ու վերածվեց սիրո:

Սակայն մեր ծնողները կտրականապես դեմ էին, որ մենք միասին լինենք, չնայած նրան, որ իրար խենթի պես սիրում էինք: Արամի ծնողները մեծահարուստ էին, իսկ մենք ցախր խավի ներկայացուցիչ էինք համարվում: Մեր ծնողներն ամեն ինչ արեցին ու մեզ բաժանեցին՝ Արամին ուղարկեցին դուրս սովորելու, ինձ էլ՝ քաղաք:

Այն ժամանակները հիմիկվա պես չէր, որ մոլորակի որ ծայրից ուզենայիր գրեիր կամ զանգեիր սիրածդ մարդուն: Մենք նույնիսկ չգիտեինք, թե ով որտեղ է ապրում: Մեր կյանքն այդպես էլ չդասավորվեց: Թեև մենք իրարից հեռու էինք, բայց չմոռացանք իրար: Ես այդպես էլ չամուսնացա, քանի որ չկարողացա ոչ մեկին սիրել, իսկ Արամին իր ծնողները զոռով ամուսնացրել էին, ինչպես նա հետո ինձ պատմեց: Սակայն նա կնոջը չէր սիրում:

Տարիներ անց մենք հանդիպեցինք պատահաբար սրճարաններից մեկում: Արդեն 49 տարեկան հասուն մարդիկ էինք: Մոտեցանք, ջերմ գրկեցինք իրար, խոսեցինք, շփվեցինք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ հանդիպենք ու զրուցենք մեր անցած տարիներից: Իրար

հրաժեշտ տալիս Արամի աչքերը լցվեցին, ես հասկացա, որ նա դեռ սիրում է ինձ: Սակայն մեր գնացքն արդեն գնացել է, ինչքան էլ որ զգացմունքները խեղդեն ինձ, նա ընտանիք ունի, ու ես երբեք չեմ կարողանա քանդել այն:

Оцените статью