Ո՞վ էր հաղթական ՊԱՐԻ կազմակերպիչը և ի՞նչ արեց ՆԱ Բեռլինի գրավման ժամանակ 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ո՞վ էր հաղթական ՊԱՐԻ կազմակերպիչը և ի՞նչ արեց ՆԱ Բեռլինի գրավման ժամանակ

Հայաստանի բնակչությունը Հայրենական մեծ պատերազմի սկզբին 1.5 մլն էր` մանուկների, երեխաների և տարեցների հետ միասին։ Պատերազմին ողջ Խորհրդային Միությունից և սփյուռքից մոտ 600 հազար հայ մասնակցեց։

Բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանվել` միայն հայկական Չարդախլու գյուղից ռազմաճակատ էր մեկնել 1250 մարդ. նրանցից երկուսը մարշալներ դարձան, չորսը` Խորհրդային Միության հերոս, իսկ 452-ը այդպես էլ չվերադարձան։

Պատերազմի սկզբին, ընդհանուր առմամբ, յոթ հայկական ազգային դիվիզիա էր ձևավորվել։ Սակայն ամենահայտնի և փառավոր վիճակված էր դառնալ 89-րդ հրաձգային դիվիզիային։ Այդ դիվիզիայի կազմավորումը սկսեց Երևանում 1941 թվականի դեկտեմբերի կեսերին և ավարտվեց մինչև նոր տարի, իսկ 1942 թվականի օգոստոսի 10-ից դիվիզիան արդեն մասնակցում էր Կովկասի համար մղվող մարտերին։

Որոշ ժամանակ անց այդ դիվիզիան մասնակցեց Թաման թերակղզու ազատագրման պայքարին, որից հետո էլ այն սկսեցին անվանել Թամանյանական։ Դիվիզիայի հրամանատարներն էին Սիմոն Զաքյանը, Անդրանիկ Սարգսյանը, Արտաշես Վասիլյանն ու Նվեր Սաֆարյանը` հերթականությամբ։ ԽՍՀՄ հերոս դարձան 9 զինվոր և սպաներ, նրա մարտիկներից ավելի քան 17 հազարը շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին։ Թամանյան դիվիզիան շուրջ 1000 գյուղ ու քաղաք ազատագրեց։

Թամանն ազատագրում են 1943 թվականի հոկտեմբերին։ Դիվիզիայի գնդերից մեկը՝ Սյունիքի Խնձորեսկ գյուղում ծնված փոխգնդապետ Կարապետյանի հրամանատարությամբ, հաջողությամբ ճեղքեց գերմանական պաշտպանության գծերը թերակղզու Դոլգայա լեռան մոտ։ Միայն այդ օրերի ընթացքում ԽՍՀՄ Հերոս դարձավ երեք հոգի` Հունան Ավետիսյանը, Սուրեն Առաքելյանն ու Ջահան Կարախանյանը։

Նվեր Սաֆարյան

1945 թվականին 89-րդ դիվիզիան արդեն պաշտոնապես «Եռակի շքանշանակիր հայկական Թամանյան» դիվիզիա սկսեցին անվանել։ Այն միակն էր ազգային միավորումներից, որը մասնակցեց Բեռլինի գրոհին։

Իսկ Բեռլինի այդ հաղթական օրվանից կադրեր են պահպանվել, որոնք արվել են հապճեպ։ Հիշո՞ւմ եք հայտնի կադրերը, երբ զինվորները հայկական «Քոչարի» են պարում Ռեյխսթագի պատերի տակ։ Դա Թամանյան դիվիզիայի զինվորներն էին, որոնց մեջ էր նաև գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը։

Оцените статью