Սկեսուրը խաբում էր, որ վատառողջ է և վերցնում էր որդու գումարները․ Ահա, թե ինչ արեց հարսը
Տիկին Բելլան շատ խորմանկ կին էր։ Նա արդեն թոշակառու էր և չէր աշխատում, սակայն շատ էր սիրում ծախսել։ Նա միշտ անտեղի ու ավելորդ գնումներ էր անում, հաշվի չառնելով, որ իր որդին մեծ դժվարություններով է գումար վաստակում։ Բելլան ապրում էր իր որդու և հարսի հետ։ Նրա ամուսինը վաղուց էր մահացել։ Հարսը զբաղվում էր նորածին երեխայի խնամքով, ուստի տան ամբողջ ֆինանսական բեռը Բելլայի որդու ուսերին էր։
Բելլան միշտ որդուց գումար էր ուզում, տան համար գնումներ կատարելու պատրվակով, բայց իրականում գումարի մեծ մասը վատնում էր իր հաճույքների վրա։ Նա ամիսը 2 անգամ գնում էր մատնահարդարման, շաբաթը մեկ գնում էր գեղեցկության սրահ մազերը կտրելկու, ներկելու և հարդարելու համար, ամիսը 3 այց էլ կատարում էր իր կոսմետոլոգի մոտ։ Իհարկե, այս ամենը շատ բնական ու կարևոր պրոցեդուրաներ են յուրաքանչյուր կնոջ համար, բայց այստեղ կար մի մեծ բայց։
Բելլայի ընտանիքը միջինից վատ էր ապրում, նրանք պարտքեր ունեին և Բելլայի թոռը նորածին էր, ում համար պահանջվում էր շատ իրեր գնել, երեխայի խնամքն իրականացնելու համար, հարսն էլ որոշ առողջական խնդիրներ ուներ ծննդաբերությունից հետո, որը բուժում էր պահանջում։ Բելլայի խեղճ որդին օր ու գիշեր աշխատում էր, որ ամեն բան հասցներ։ Հարսը լավ հասկանում էր, որ Բելլան չի գնահատում փողի արժեքն ու չի խնայում իր տղայի դժվարությամբ վաստակած գումարները։
Մի օր էլ խորամանկ Բելլան որոշում է վատառողջ ներկայանալ և ասել որդուն, որ խնդիրներ ունի կապված ողնաշարի։ Նա ասում է որդուն, որ պետք է գնա հատուկ մերսումների այլապես, ինչպես բժիշկն է ասել, մի քանի ամսից մեջքը կկորանա և մեծ սապատ կունենա։ Որդին հավատում է մորը և ստիպված ընդունվում է երկրորդ աշխատանքի՝ տան ծախսերը հոգալու և կնոջ ու մոր բուժումը ապահովելու համար։
Հարսը չի հավատում սկեսուրի ասածին և մի օր ստուգում է նրան։ Հերթական անգամ իբրև թե հիվանդանոց գնալու օրը հարսը թաքուն հետևում է սկեսուրին և բացահայտում, որ նա հիվանդանոցարեն սրճարան է մտնում, և այնտղ հանդիպում իր ընկերուհու հետ։ Հարսը մի քնաի ստուգումներ էլ է անում և համոզվում, որ սկեսուրն իրենց խաբում է։ Նա ամեն բան պատմում է ամուսնուն, իսկ ամուսինը չի հավատում նրան։ Սակայն ինչպես ասում են՝ սուտը շատ կարճ է ապրում։ Մի օր որդին է բռնացնում մորը ստի վրա։ Այդ օրվանից ի վեր որդին լուրջ խոսում է մոր հետ և ասում նրան, որ իրեն ֆիսված գումար է տալու ամեն ամիս իր ծասերը հոգալու համար, իսկ ընտանիքի բյուջեն արդեն ինքը ինքնուրույն կտնօրինի ու չի տա իր մորը։
Այդ կերպ երիտասարդը կարճ ժամանակում կարողանում է փակել բոլոր պարտքերը և ապահովել իր ընտանիքը, իմանալով փողի ամեն դրամը ինչի վրա է ծախսվում։