Տատիկին դուստրը տանից դուրս հանեց․ Ահա թե ի պատասխան ինչ արեց իմաստուն կինը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տիկին Ջուլիա ապրում էր իր դստեր հետ և նրա որդու։ Նա պատրաստում էր տեսակ-տեսակ ուտեստներ, մինչև ընտանիքը տուն կվերադառնար ու միաիսն կճաշեին։

Տիկին Ջուլիան մինչև 65 տարեկանը մաքրուհի էր աշխատել, սակայն այժմ այլևս առողջություն չուներ աշխատելու համար, ու թոշակի էր անցել։

Հերթական օրն էր, տիկին Ջուլիան կրկին պատրաստել էր ընթրիքն ու ընտանիքին էր սպասում։ Սակայն դուստրը բարկացած ներս մտավ ու սկսեց գոռալ կնոջ վրա։

Նա մեղադրում էր ծեր կնոջը, որ չի աշխատում և ապրում է իր հաշվին։ Վեճը հասավ նրան, որ աղջիկը հանդգնեց կնոջը դուրս հրավիրե տնից՝ առաջարկելով ապրել ծերանոցում։

-Ես դուրս կգամ տնից, միայն մի քանի իրեր վերցնեմ,- ասաց կինը՝ առանց ոչինչ պատախսանելու, ու գնաց՝ իրերը հավաքելու։

Երբ կինը ծանր իրերով հեռանում էր տնից, ասաց, որ ծերանոցում կապրի ու այլևս ոչ մի օգնություն պետք չէ իրեն, ինչ-որ մեկը կգտնվի՝ նրան խնամելու համար։

Տիկին Ջուլիայի հեռանալուց հետո դուստրը մի ծրար գտավ։ Այնտեղ 100 դոլար էր ու մի նամակ․ ուր գրված էր․

«Ես ողջ կյանքս ծախսել եմ քեզ միայնակ մեծացնելու վրա, իսկ հետո էլ պահել եմ քո որդուն, ում դու էիր միայնակ մեծացնում։

Այն, ինչ դու այսօր արեցիր, քո բացթողումը չէ, այլ իմ սխալ դաստիարակության արդյունքը, և դրա համար էլ ես լքեցի ձեզ՝ իմ սխալի պատճառով։

Գումարը, որը թողել եմ ծրարում, սակայն, իմ ունեցվածքի մեկ տասներորդն էլ չէ։

Ես վերջին տարիներին աշխատածս, ինչպես նաև թոշակից մի մեծ մասը հավաքում էի՝ որդուդ հարսանիքի համար, սակայն թողնում եմ միայն մի փոքրիկ նվերի գումար։

Գուցե սա իմանալուց հետո ցանկանաս, որ վերադառնա՞մ։ Ուշ է։ Այդ գումարն արդեն մանկատներից մեկին փոխանցած կլինեմ, քանի որ կան երեխաներ, ովքեր երազում են մի փոքրիկ օգնության ու ուրախության մասին։

Սիրով՝ քո մայրիկ Ջուլիա»:

Оцените статью