Աղջկան անընդհատ ծաղրում էին դպրոցում. Ի՞նչ արեց մայրը, որ դստեր հետ դասարանցիները սկսեցին մտերմանալ 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Աղջկան անընդհատ ծաղրում էին դպրոցում. Ի՞նչ արեց մայրը, որ դստեր հետ դասարանցիները սկսեցին մտերմանալ

Մերին սովորում էր 3-րդ դասարանում: Նա դասարանում շատ ընկերներ չուներ, գրեթե չուներ: Մեկ, երկու երեխա կային միայն, որ երբեմն շփվում էին հետը, խոսում, բայց մտերմություն չէին անում: Մերիին ծաղրում էին դպրոցում, քանի որ նրա մի ոտքը փոքր ժամանակ կոտրվել էր և նա կաղում էր:Այս առիթով նրա վրա հաճախ ծիծաղում էին ու տարբեր կերպարների հետ համեմատում, որը դուր չէր գալիս փոքրիկին ու նա շատ էր նեղվում, որ իր ոտքի պատճառով իրեն ոչ ոք չի սիրում: Բնականաբար երրորդ դասարանի երեխան, այս ամենից ճնշվում էր և ինքն իրեն չեն կարողանում պաշտպանել կամ հարցն այնպես լուծել, որ իրեն չծաղրեն: Այս մասին իմացավ Մերիի մայրիկը և մի օր որոշեց գնալ դպրոց ու զրուցել դասարանցիների և դասընկերների հետ, քանի որ այս ամենը դստերը սկսել էր բարդույթավորել:

Երբ մայրիկը մտավ դասարան, շատ բարեհամբույր ողջունեց բոլորին, երեխաների համար էլ կոնֆետներ էր բերել: Ուսուցչին խնդիրը ներկայացնելուց հետո, թույլտվություն խնդրեց ինքը զրուցի երեխաների հետ: Երեխաներին ասաց. «Երեխեք ջան, ինձ գիտեք, ես Մերիի մաման եմ: Ինքը միշտ գալիս է տուն ու լավ բաներ է պատմում ձեր մասին, թե ինչքան լավն են իր դասարանցիները ու իսկական ընկերներ են: Չեն թողնում որևէ մեկը նեղացնի իրեն, չնայած իր փոքրիկ խնդրին: Ես էլ բերել եմ այս կոնֆետները, որ շնորհակալություն հայտնեմ ձեզ իմ ու դստերս կողմից, այդքան լավը լինելու համար: Ապրեք,

որ գիտակցում եք, որ այս աշխարհում մարդիկ շատ տարբեր են լինում և երբեմն կան մարդիկ, որ շատ տարբեր են մեզնից: Պետք է հասկանալ, որ նման մարդկանց միշտ սեր ու հեգատարություն է պետք, որպեսզի նրանք չմտածեն, թե իրենք թերություն ունեն ու դրա համար ոչ ոք իրենց հետ չի շփվում: Բարեբախտաբար դուք բոլորդ լավն եք ու միշտ իմ դստեր կողքին եք»:

Այս ամենից հետո, երեխաներից շատերը հասկացան իրենց սխալը ու կամաց-կամաց  սկսեցին մտերմանալ Մերիի հետ՝ հասկանալով, որ նա էլ իրենց պես երեխա է ու կարիք ունի շփվելու: Մերիի և դասընկերների հարաբերությունները ջերմացան Մերիի

մայրիկի ճիշտ պահվածքի շնորհիվ: Նման հարցերում ցանկացած ծնող պետք է իր երեխայի մեջ սերմանի այն արժեքները, ինչի մասին խոսում էր Մերիի մայրիկը և նման իրավիճակներն ավելի քիչ կհանդիպեն:

Оцените статью