ԽՍՀՄ-ում մահապատժի դատապարտված միակ աղջիկը (12 տարեկան). Ինչու նա դատապարտվեց մահապատժի
Ռուսական Telegram-ի օգտատերերը անցյալ շաբաթ, սենսացիոն հրապարակում արեցին:
Նրանցից շատերը տարածեցին այս նկարը և կից գրառումը, որում՝ սևով սպիտակի վրա գրված էր, որ լուսանկարում պատկերված է «ԽՍՀՄ-ում մահապատժի դատապարտված միակ աղջիկը (12 տարեկան)։
Եվ որ նա և իր մայրը դատապարտվել են պաշարված Լենինգրադում՝ հաց գողանալու համար ու 3 ամիս հետո, պատերազմական ժամանակի օրենքով գնդակահարվել։ Այս գրառումը Ռուսաստանում, անցյալ շաբաթ երկրորդ, ամենաշատ տարածված գրառումն էր՝ 338 տարածումներով, ըստ Telegram Analytics-ի:
Սակայն պարզվեց, որ գրառումը կեղծ էր և արված էր դիտավորյալ, նույնիսկ չարամտորոն: Իրականում սա մի օգտատիրոջ կանխամտածված ապատեղեկատվություն է, որի նպատակը Ռուսաստանի պատմության խորհրդային շրջանը նսեմացնելն է, Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի սխրանքի մասին հիշողությունը խեղաթյուրելը։ Եվ ցավալի էր տեսնել, թե ինչ պատրաստակամությամբ են նրանք այս ապատեղեկատվությունը տարածում ռուսական Telegram-ի ալիքներով։ Այնպիսի տպավորություն էր, որ նրանք դա անում են մեծ հաճույքով և գոհունակությամբ:
Այս պատմությունը չափազանց հայտնի է և գրառման հեղինակը դժվար թե չիմանար այդ մասին:
Ավելին, ապատեղեկատվությունը տարածելու համար, հեղինակը կտրել էր լուսանկարի մեկ երրորդը, որի վրա եղել էր մակագրություն՝ «Օսվենցիմ», և որը ցույց է տալիս, որ այս լուսանկարը արվել է նացիստական համակենտրոնացման Օսվենցիմ ճամբարում։
Լուսանկարում 14-ամյա Չեսլավա Կվոկան է։ Լուսանկարն արվել է լուսանկարիչ Վիլհելմ Բրասեի կողմից, ով ճամբարի ղեկավարության հրահանգով լուսանկարել էր ճամբարի բանտարկյալներին 1940-45 թթ.-ին: Այս լուսանկարը ոգեշնչել է գրող Թերեզա Էդվարդսին և նկարչուհի Լորի Շրայներին ստեղծելու« Չեսլավա Կվոկայի դիմանկարը» գիրքը: Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված այս գիրքն արժանացել է LIFE մրցանակի։ Այսպիսով, սա շատ հայտնի լուսանկար էր: Եվ եթե նույնիսկ, ինչ-որ մեկը չգիտեր դրա մասին, ապա ինտերնետում այն գտնելը վայրկյանների հարց էր:
14-ամյա լեհ Չեսլավա Կվոկը հայտնվել է Օսվենցիմ (Օսվիեցիմ) համակենտրոնացման ճամբարում 1942 թվականի դեկտեմբերի 13-ին «Zamosc» օպերացիայի ժամանակ, երբ լեհերին զանգվածային արտաքսում էին այդ վայրերից, տարածքը ուկրաինացիներով բնակեցնելու նպատակով։ 1942 թվականի վերջին, արտաքսվածների մոտ 21%-ը համարվել է «ռասայական առումով ոչ պիտանի» և ուղարկվել Օսվենցիմ՝ ոչնչացնելու, այդ թվում՝ Չեսլավան և իր մայրը:
Նկարահանումների ժամանակ, ըստ լուսանկարչի, հսկիչը փայտով հարվածել է աղջկա դեմքին, քանի որ նա չի հասկացել գերմաներեն, երբ կանչում էին իր համարը։ Պարզ երևում է նրա պատռված շրթունքը:
Օսվենցիմ մտնելուց երեք ամիս անց՝ 1943 թվականի մարտի 12-ին, Չեսլավա Կվոկային սպանեցին ֆենոլի մահացու ներարկումով (այն զանգվածաբար օգտագործվում էր երեխաներին սպանելու համար): Մայրը՝ Կատարժինա Կվոկան (ծնված 1893 թվականին) զոհվել էր ավելի շուտ՝ 1943 ին փետրվարի 18 ին։
Ինչու տարածվեց այս ֆեյքը… Ինչու՞ հենց Լենինգրադի բլոկադայի վերացման հերթական տարեդարձի նախօրեին (հունվարի 27): Հավանաբար բոլորը հասկանում են, թե ինչու։ ԽՍՀՄ-ի վրա ցեխ շպրտելու նպատակով, որ շրջափակման մեջ լենինգրադցիների սխրանքը կասկածի տակ դրվի, որ ասեն՝ հաց են գողացել, և միայն մահապատիժներով է հաջողվել նրանց զսպել։
Կարծում ենք ,որ այս գրառման հեղինակին միակ ճիշտ պատասխան կլիներ հղումը՝ Տելեգրամ ալիքի ղեկավարներին, ոչ թե վերահրապարակումները, (ամոթ ձեզ, սիրելիներս), և զանգվածային բողոքները ֆեյքի վերաբերյալ: Եվ թող Telegram-ի ադմինիստրացիան մտածի՝ նրան արգելափակելու մասին…
Ինֆոպատումը Հովիկ Մուրադյանի