Որդին բակում հավաքում էր մա հացած հոր գործիքներն ու հանկարծ նստարանի տակ հայտնաբերեց դա
Վերջերս համացանցում տարածվեց մի սրտաճմլիկ պատմություն: Դրանով կիսվել է համացանցի օգտատերերից մեկը՝ պատմելով իր ընկերոջ հետ տեղի ունեցածի մասին: Նրա հայրը մահացել էր ինսուլտից՝ մի քանի ամիս առաջ: Հաշտվելով կորստի հետ՝ որդին որոշեց մաքրություն անել դատարկված հայրական տանը: Տարբեր աշխատանքներ կատարելու ընթացքում՝ որդին որոշեց տեղափոխել բակում դրված նստարանը, որը հայրն իր ձեռքերով էր պատրաստել: Դրա վրա նա շատ էր սիրում նստել կնոջ հետ գրկախառնված և վայելել լռությունը:
Շուռ տալով նստարանը՝ որդին դրա վրա հոր թողած գրությունը հայտնաբերեց: Այս տողերը խոցեցին տղամարդու սիրտը և ստիպեցին արտասվել: «Ես քեզ սիրում եմ, ԲԵկկա: Աստված պատասխանեց իմ աղոթքներին, երբ քեզ ուղարկեց ինձ: Ես գիտեմ, որ քեզ հետ անցկացրած օրերը լավագույնն են իմ կյանքում: Ես վստահ չեմ, որ դու երբևէ կկարդաս այս տողերը, բայց եթե դա մի օր լինի, իմացիր, որ ես քեզ շատ եմ սիրում:
Միակ բանը, որ ուզում եմ այս կյանքում, որ դու քեզ այնքան լավ զգաս, որքան լավ եմ զգում ինձ՝ քո կողքին: Եթե այդպես լինի, ապա ես կլինեմ ամենաերջանիկ մարդը: Ես քեզ անչափ սիրում եմ, իմ չքնաղ կին: Քո Մեյսոն» Շատ կարճ ժամանակահատվածում այս ուղերձը հավաքել է գրեթե 1 000 000 հավանում: