5 տարվա համատեղ կյանքից հետո պարզեցի, որ ամուսինս որդի ունի. Ստիպված գնաց այս քայլին
Ես ու Մարատն արդեն 5 տարի է, ինչ ամուսանացել էինք: Բավականին երջանիկ էինք ու բոլորը մեզ ասում էին, որ իսկական օրինակելի զույգ ենք:
Ունեինք երկու որդի ու ես ինձ աշխարհի ամենաբախտավոր ու երջանիկ մարդկանցից էի համարում, որովհետև ունեի սիրող ու նվիրված ամուսին ու երկու հրաշք երեխա:
Բայց կյանքն իմ համար անակնկալ էր պատրաստել: Մի օր լրիվ պատահաբար իմացա, որ ամուսինս մինչև մեր ամուսնությունը ուրիշ կնոջից որդի է ունեցել ու դրա մասին ինձ ոչինչ չի ասել:
Հիմա արդարանում է, որ վախեցել է այդ մասին որևէ բան ասել, քանի որ մտածել է, որ չեմ հասկանա իրեն ու կլքեմ:
Հիմա ինձ համար առավել քան ծանր էր ամեն բան: Նա ինձ հիմարացրել է 5 տարի ու խաբել:
Ես կայացրեցի ի վերջո իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն ու որոշեցի բաժանվել:
Ես միգուցե հասկանայի նրան, երբ մինչև ամուսնանալը պատմեր ինձ այդ մասին ու խոսեր, բայց երբեք չեմ հասկանա, որ ինձ խաբել է տարիներ շարունակ ու ոչինչ չի ասել:
Մեր մոտից գնացել է մյուս որդու մոտ, իսկ ինձ հիմարի տեղ դրել: