Ամուսինները վերափոխել են նեղ՝ 9 քմ տարածքով ննջասենյակն անճանաչելիության աստիճան
Ամուսինները հոգնել են ապրել այնպիսի բնակարանում, որտեղ վերջին անգամ ննջասենյակը վերջին անգամ վերանորոգվել է՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ:
Տարիներ շարունակ նույն մթնոլորտում գտնվելը բավա-կան հոգնեցրել էր նրանց իր միօրինակությամբ: Այնպես, որ առանց երկմտանքի նրանք որոշեցին արմատապես վերափոխել այս սենյակը:
Ամուսինն ու կինը, հին կահույքից ազատվելուց հետո, պարբերաբար ընդմիջումներ անելով պոկում հանում էին պատերի հնացած դեղնավուն պաստառները և հեռացնում հին լինոլեումը, որն արդեն անհուսորեն մաշված էր:
Արդյունքում ամեն ինչ ստացվեց շատ ավելի գեղեցիկ, քան կարելի էր պատկերացնել այն խունացած տարած-քում:Պատերի ներքին հարդարման համար գույները որոշեցին ընտրել թեթև, բայց ոչ սպիտակ:Որոշեցին ըն-տրել կաթնային-սերուցքային երանգները:
Սա տեսողականորեն ընդլայնեց սենյակը և այն ավելի ընդարձակ ու շքեղ դարձավ: Եվ նույնիսկ տպավորություն է, որ այնտեղ երբեք ցուրտ չի լինի:
Պատերը զարդարել են շրջանակի մեջ առնված գեղեցիկ պաննոներով, որ-պեսզի դրանք այնքան էլ դատարկ չթվան:
Ամուսնական զույգը գումար չի խնայել մահճակալ ընտրելիս:Միայն գլխամասն ինչ ասես արժե, դատեք ինքներդ:
Սենյակը, չնայած փոքր է (ընդամենը 9 քմ), բայց այնտեղ տան տերերը կարողացան տեղավորել դարակաշար, գզրոցներ, զգեստապահարանի և կնոջ համար շատ կարևոր` հարդարման սեղան:
Կաբինետ պահարանը, չնայած իր արտաքին տեսքով փոքր է թվում, բայց իրականում շատ խորն է, քանի որ անկյունային դիրք ունի, որի պատճառով այն շատ ընդարձակ է և տեղավորում է ամուսինների հագուստներն ու մյուս անհրաժեշտ պարագաները:
Մազերի շերտավոր կտրվածների թրենդները Շերտավոր սանրվածքներ 2020 կգտնեք անցնելով հղումով