Ամուսնուս քույրն անհետ կորել էր 20 տարի առաջ․Սկեսուրս ամբողջ կյանքում սպասեց դստերը ու մի օր էլ նրան տեսավ լուրերով․․․
Սկեսուրս 20 տարի առաջ կորցրել է իր դստերը: Նա դրսում խոսում էր իր ծանոթների հետ և չէր նկատել, թե ինչպես է երեխան անհետացել:
Աղջիկն ընդամենը 4 տարեկան էր: Ես միայն կարող եմ ենթադրել, թե սկեսուրս այդ պահին ինչ է զգացել…Մի քանի տարի առաջ աներևակայելի մի բան եղավ:
Մենք երեկոյան հեռուստացույց էինք դիտում, երբ հանկարծ սկեսուրս գոռաց.
—Անահիտն է, Աստված իմ, Անահիտն է…ողջ է…այս ինչ երջան կություն է…
Ցույց էին տալիս ոստիկանության նախապա տրաստած նյութը, որտեղ հայտնեցին, որ գտել են հիշողո ւթյունը կոր ցրած մի երիտասարդ աղջկա:
Նրան ինչ-որ մեկը ծեծի էր ենթարկել,և աղջիկը գտնվում էր հիվանդանոցում:Ես չգիտեմ, թե ինչպես էր սկեսուրս հասկացել, որ դա իր աղջիկն է, բայց միևնույնն է, մենք բոլորս գնացինք հիվանդանոց:
Մարիամին՝ այդպես էր աղջկա անունը, բերեցինք տուն և սկսեցինք խնամել: Նա օրեցօր փոխվում էր և երբեմն արտասվում երջանկությունից:
Մարիամն արդեն 2 ամիս ապրում էր մեր տանը, երբ մի օր եկավ ամուսինս և ասաց, որ ԴՆԹ անալիզի միջոցով պարզել է, որ Մարիամն իր քույրը չէ: Բայց մենք որոշեցինք չասել սկեսուրիս. նա չէր դիմանա այդ հարվածին:
Երբ մենք Մարիամին հարցնում էինք, թե նա որտեղ է եղել այդքան ժամանակ, ասում էր, որ ոչինչ չի հիշում:3 տարի անց մահացավ սկեսուրս, բայց մահացավ երջանիկ և հանգիստ հոգով. նա վստահ էր, որ գտել և ոտքի է կանգնեցրել դստերը:Թաղումից հետո մեզ մոտեցավ Մարիամը և ասաց, որ շուտով կհեռանա մեր տանից:
Պատմեց, որ իր հիշողությունը վաղուց է վերականգնվել, պարզապես ինքը չէր ուզում ցավեցնել սկեսուրիս, ասաց նաև, որ միշտ ունեցել է մայրական քնքշանքի կարիք:
Մարիման իսկապես ամուսնուս ընտանիքի հետ ոչ մի արյունակցական կապ չունի, նա ճանաչում է իր իսկական ծնողներին, բայց ամբողջ կյանքում մեծացել է մանկատանը:
Սկեսրայրս, ես ու ամուսինս համոզեցինք, որ Մարիամը մնա մեր տանը, բացի այդ,երեխաներս էլ են կապվել հորաքրոջը:Այդպես մենք ստեցինք մայրիկին,բայց փոխարենը նա իր կյանքի վերջին տարիները երջանիկ ապրեց: