Բաժանման և կրկին սիրո վերադարձի մասին այս գեղեցիկ առակն ասես ցնցել է համացանցը
Չկա իսկապես այնպիսի մի գեղեցիկ զգացողություն, քան սիրո լավագույն զգացողությունը:Երբ այն մուտք է գործում մեզանից յուրաքանչյուրի կյհանք, ինքներս ևս կարողանում ենք կյանքին նայել առավել քան երջան-կության աչքերով:
Ահա հենց այս պատմությունն էլ իր հերթին ևս կարողացել է դառնալ բոլոր սիրահարների համար լավագույն դեպքերից մեկը:Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը և նայում էին մի սիրահար զույգի։ Բաժանումն ասում է.
— Ես վստահ եմ, որ կարող եմ բաժանել նրանց։
— Թույլ տուր ես մի քայլ կատարեմ, իսկ հետո դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։
Հետո արդեն պարզ կդառնա, թե ով էր իրավացի,- պատասխանում է Սերը։
Սերը մոտենում է զույգին, հպվում նրանց, տեսնում երիտասարդների աչքերում փայլող սիրո կայծը և ասում.Տարիներ անց, երբ զույգն արդեն երեխաներ էր ունեցել, Բաժանումը այցելում է նրանց։Բայց տեսնելով նրանց աչքերի Հարգանքն ու Փոխըմբռնումը, նորից մտածում է. «Ավելի ուշ կգամ»։Կրկին ժամանակ է անցնում, և Բաժանումը կրկին հանդիպում է այս ընտանիքին, որտեղ երեխաներն արդեն մեծացել ու հասունացել էին։
Նայելով նրանց աչքերին և նկատելով փոխադարձ Վստահությունը՝ ասում է. «Ավելի ուշ կգամ» և հեռանում։ Տարիներ են անցնում և արդեն ընտանիքում թոռնիկներն են վազվզում ու խաղում։
Բաժանումը գալիս ու տես-նում է ծեր մի կնոջ և մտածում է. «Վերջապես եկավ իմ ժամանակը»։ Հենց որ Բաժանումը ցանկանում էր նայել կնոջ աչքերին, վերջինս վեր է կենում ու գնում ամուսնու գերեզմանին։
«Հավանաբար, ես ուշացել եմ»,- մտածում է Բաժանումը,- ժամանակը իմ փոխարեն արել է իմ գործը։ Եվ Բաժանումը նայում է կնոջ լացակումած աչքերին ու տեսնում Հիշողություն՝ Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, և Վստահություն:
Դե իսկ Դուք եթե ուջնեք հենց Ձեր իսկ սիրո պատմությունը, ապա հիշեցնենք, որ մեկնաբանություններ դաշտում Դուք ևս կարող եք կիսվել հենց Ձե՛ր իսկ գեղեցիկ սիրո պատմությամբ: