Թվում է, թե բոլորը կարող են կանգնել մի ոտքի վրա 20 վայրկյան. Եթե ձեզ չհաջողվեց, ապա դուք պետք է սա իմանաք
Ինչպես կվերաբերեք, եթե մենք ասենք, որ 20 վայրկյան մեկ ոտքի վրա կանգնել կարողանալը կարող է պատմել ձեր գլխուղեղի առողջության մասին:
Հավանաբար դուք կմտածեք, որ խելագարվե՞լ ենք: Մի շտապեք եզրակա-ցություններ անել: Վերջերս Stroke ամսագրում հրապարակվել էր մի հետաքրքրաշարժ հետազոտություն:
Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի Գենոմային բժշկության կենտրոնի գիտնականները ուսումնասիրել են 1400 մարդու:Մասնակիցների միջին տարիքը եղել է 67 տարեկան: Նրանցից պահանջվել է 60 վայրկյան կանգ-նած մնալ մեկ ոտքի վրա:
Այդ ընթացքում աչքերը պետք է բաց լինեին: Լավագույն արդյունքները վերցվել են անալիզի համար: Ընդհանուր առմամբ երկու փորձ է ձեռնարվել: Այնուհետև մագնիսառեզոնանսային տոմո-գրաֆիայի միջոցով հետազոտվել են մասնակիցներից յուրաքանչյուրի ուղեղը:
Գիտնականները պարզել են, որ ում համար դժվար է եղել կանգնել հանձնարարված դիրքով 20 վայրկյանից ավե-լի, ունեցել է ուղեղի անոթային վնասվածք, թեպետ նախկինում ոչ մի ախտանշան չի նկատվել:
Ինչպե՞ս կարող է մի ոտքի վրա կանգնելու ունակությունը կապված լինել ուղեղի առողջության հետ:
Պարզվում է, որ հավասարա-կշռությունը ձեռք է բերվում այս երեք բաղադրիչների՝ տեսողության, տարածական զգացումի և վեստիբուլյար ապարատի գործելու դեպքում:
Իսկ մենք դեռևս դպրոցական տարիքից գիտենք, որ այս երեք շղթանեը վերահսկվում է ուղեղի կողմից:
Այդ պատճառով շարժման կոորդինացման ցանկացած խանգարում, այնպիսին, ինչպիսին օրինակ մի ոտքի վրա կանգնել չկարողանալն է տարածության մեջ, կարող է խոսել ուղեղի վնասված լինելու մասին:
Այս թեստը կարող եք անցնել տնային պայմաններում: Եթե դուք չեք կարողանում գոնե 20 վայրկյան պահել հավասարակշռությունը ապա, ամենայն հավանականությամբ խանգարված է ձեր ուղեղի աշխատանքը:
Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: