Ինչու՞ Uվո Ռաֆի ձերբակալությունից հետո, նրա կինը անմիջապես փոխեց իրենց դստեր անունն ու ազգանունը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Քչերը գիտեն, որ Ռաֆայել Բաղդասարյանն ամուսնացել է Սուրբ Գայանե եկեղեցում, քանի որ աստվածասեր մարդ էր:

Դա նրան փոխանցվել է պապից՝ Տեր Սահակից, ով Հոկտեմբերյանի եկեղեցու քահանան էր: Հարսանիքը տեղի է ունեցել Սեւանի «Փարվանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին ողջ քրեական աշխարհի հեղինակությունները:

Նրանց թվում այնպիսիններն էին, ովքեր միմյանց հետ հակամարտության մեջ էին, սակայն հարսանեկան արարողությունն անցել է առանց միջադեպերի:

Սվո Ռաֆի հարսանիքի քավորը եղել է «Դեդ Հասանը»: Հարսանիքի ժամանակ Սեւանի ամբողջ տարածքը հսկվել է նաեւ Ներքին գործերի ու իրավապահ համակարգի կողմից:

Սվո Ռաֆի հարսնացուն վրացահայ Նատաշա Պանասյանն էր: Այդ ամուսնությունից Ռաֆայել Բաղդասարյանը դուստր է ունեցել, ում, ի պատիվ իր սիրելի մոր, անվանել են Ռեբեկա:

Սական Սվո Ռաֆի ձերբակալությունից հետո կինը աղջկան վերանվանում է Դիանա և մեկնում Վրաստան՝ հարազատների մոտ:

Ռաֆայել Բաղդասարյանը վերջնականապես խզում է իր կապերը նախկին կնոջ հետ, երբ վերջինս չի մասնակցում Սվո Ռաֆի մոր թաղմանը:

Հայտնի է այն մասին, որ Սվո Ռաֆը սիրավեպ է ունեցել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, իսկ նրա «Ջիգյար» երգը նվիրված է հենց Սվո Ռաֆին:

Оцените статью