Գևորգն ամուսնացել էր Լուիզայի հետ, ում սիրում էր իր կյանքից առավել: Երիտասարադ զույգն ապրում էր Գևորգի ծնողների հետ, ովքեր հիանալի մարդիկ էին:
Շատ ուշաիր էին իրենց հարսի նկատմամբ, փորձու էին այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հարսն իրեն լավ զգա, մշտապես լավ նվերներ էին գնում հարսի համար և հոգ տանում, որ զույգը ոչնչի կարիք չունենա:
Գևորգն էլ իր հերթին ամեն բան անում էր ընտանիքը պահովելու համար, նա աշխատասեր տղա էր, ով մեծանալով օրինակելի ընտանիքում շատ բարոյական մարդ էր ձևավորվել:
Գևորգի մայրն ուներ իր փոքր խանութը, որը շատ լավ աշխատում էր և ապահովում ցանկալի եկամուտները, Գևորգի հայրն էլ փայտյա սեղանների ու աթոռների իր փոքրիկ արտադրամասն ուներ:
Գևորգի կինը՝ Լուիզան գյուղից էր, նա բոլորի մոտ պարկեշտ, համեստ ու զուսպ աղջկա տպավորություն էր թողնում, բայց իրականում ամեն բան այլ էր:
Նա տեղափոխվելով Երևան, որպես գանձապահ աշխատանքի է ընդունվում մոտակա գեղեցկության սրահներից մեկում։
Նոր ամուսնացած հարսը ընդունվելով աշխատանքի, սկսում է սիրախաղի մեջ մտնել աշխատակիցներից մեկի հետ:
Նրա հետ երկար ժամանակ առանձնանում է աշխատանքի վայրում, փորձում միշտ գտնվել նրա կողքին: Նա նաև երկար նամակագրական կապի մեջ է մտնում այդ երիտասարդի հետ:
Մինչ նորահարսիկը դավաճանում էր իր ամուսնուն, ամուսինն անակնկալ էր պատրաստում իր կնոջ ծննդյան օրվա համար, մնացել էին հաշված օրեր: Նա ռեստորանային համալիրում սեղաններ է պատվիրում, նվերներ գնում կնոջ համար և սպասում անակնկալի օրվան:
Ինչպես ասում են ստի ոտքը կարճ է լինում: Գյուղից Երևան տեղափոխված լկտի հարսը անգամ գաղափար չուներ այն մասին, որ Երևանը փոքր քաղաք է և մարդիկ միշտ իրար ծանոթ են դուրս գալիս:
Պարզվում է Լուիզայի աշխատավայրի աշխատակիցներից մեկն իր սկեսուրի հին ծանոթներից էր, ինչի մասին Լուիզան չգիտեր:
Նա բացահայտելով, որ Լուիզան իր ծանոթի հարսն է, պատմում է Գևորգի մորը հարսի ու սիրեկանի բուռն հարաբերությունների մասին:
Հերթական օրն աշխատանքից տուն գալիս, Լուիզան տեսնում է, որ տան հյուսենյակում բոլորը նստած իրեն են սպասում:
Սկեսուրը պահանջում է, որ Լուիզան բացի ու ցույց տա իր նամակագրությունները: Նա ասում է հասին, որ գիտի ամեն ինչի մասին:
Խայտառակելով հարսին տան բոլոր անդամների ներկայությամբ սկեսուրը բացում է տան դուռն ու գիշերվա կեսին դուրս շպրտում հարսին տնից և ասում, որ իր ծնողները գան ու վերցնեն իր իրերը այս տնից,քանզի ինքն այլև տուն ոտք չիդնի:
Այս ամենը մեծ շոկ էր Գևորգի համար, քանզի նա ի սրտե նվրված էր իր կնոջը և շատ էր սիրում նրան, իսկ նրա զգացմունքներին պատասխանեցին դավաճանությամբ։
Հարսը գնում է գյուղ ու ստեր հորինում, թե հետո ինչ է լինում նրա հետ, ոչ ոքի չի հուզում: Գևորգն էլ երկար սթրեսից հետո, ի վերջո, գտնում է իրեն արժանավոր մարդու և նրա հետ ընտանիք ստեղծում:
Ոչինչ չունեցող գյուղացի Լուիզան արաժանացավ մեծ սիրո ու ապահով կյանքի, բայց չգնահատեց ոչինչ ու մնաց կոտրած տաշտակի առաջ, արատավորելով իր անունն ու քանդելով իր լուսավոր ապագան: