Օրվա աստղագուշակը. Ինչ է սպասվում

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Օրվա աստղագուշակը. Ինչ է սպասվում

Խոյ.Այսօր որպեսզի ստանաք ցանկալին, պետք է շատ արագ գործեք: Մտորելու համար ժամանակ դուք գրեթե չեք ունենա; Ձեր շուրջը անվերջ վեճեր են ծագում, դուք էլ ստիպված եք սատարել կողմերից մեկին, սակայն չեք կիսում այն տեսակետը, որը փորձում եք առաջ տանել: Չի հաջողվում չեզոքություն պահպանել ընտանեկան տարաձայնությունների ժամանակ:

Աճում է հետաքրքրությունը դեպի հասարակական կյանքը, նշանի ներկայացուցիչներից շատերը խանդավառությամբ են մասնակցում քաղաքական միջոցառումներին: Դուք համընդհանուր ուշադրություն եք հրավիրում, սակայն միշտ չէ, որ շրջապատը բարեհաճ է ձեր նկատմամբ:

Ցուլ. Դուք չափից ավելի զգայուն ու խոցելի եք, այդ իսկ պառճառով էլ ցանկացած աննշան բանից լուրջ ապրումներ եք ունենում: Ընկերները փորձում են ձեզ հեռու պահել տագնապներից, սակայն դուք` կռահելով, որ ձեզանից ինչ-որ թաքցնոմ են, ավելի շատ եք տագնապում; Իրականում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում, այնպես որ կարելի է հանգստանալ և կենտրոնանալ սեփական պլանների իրականացման վրա:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը գունավորված է ռոմանտիկ երանգներով: Հնարավոր է լուրջ զգացմունքի սկիզբ, սակայն ավելի հավանական կլինի թեթև հրապույրը:

Երկվորյակներ. Ուրախացեք ինքներդ և ուրախացրեք ձեր շրջապատին` սա այն օրն է, որը ձեզ պարգևում է միայն դրական էմոցիաներ: Ստեղծագործական ներուժը շատ բարձր է, ձեր գլխում իրոք հիանալի գաղափարներ են ծնվում, և անմիջապես գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ` դրանց իրականացման հարցում; Հնարավոր են գայթակղիչ գործնական առաջարկություններ:

Դուք առաջնորդվում եք նախազգացմամբ և միշտ չէ, որ կարող եք բացատրել շրջապատին, թե ինչու եք հենց’ տվյալ կերպ վարվում: Ախր խոսակցությունների համար ժամանակ էլ առանձնապես չկա` օրվա ընթացքում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին:

Խեցգետին. Զգույշ եղեք և աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել: Շրջապատը ձեր հանդեպ քննադատորեն է տրամադրված և ամենայն հավանականությամբ կհիշեցնի յուրաքանչյուր թույլ տված սխալի մասին: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, ձեզ դժվար կլինի առաջ տանել սեփական տեսակետը`միևնույն ժամանակ պահպանելով հանգստություն: Անգամ հաղթող դուրս գալով վեճից, դուք բերկրանք չեք զգում, այլ տագնապում եք այն բանից, թե միգուցե որևէ մեկին վիրավորել եք: Այդ իսկ պատճառով էլ օրվա իրադարձություններին ճիշտ գնահատական տալը բավական դժվար կլինի:

Առյուծ. Այսօր շանս է ստեղծվելու առաջ անցնել անբարյացկամներից, սակայն գործել պետք է բավական կոշտ: Ձեզ, իհարկե, բարձրաձայն կգովեն վճռականություն ցուցաբերելու համար, սակայն կդատապարտեն այն բանի համար, որ չեք ցուցաբերել ներողամտություն պարտված հակառակորդի նկատմամբ: Դուք ներքաշվում եք քաղաքական դիմակայության մեջ, սատարում եք ինչ-որ կասկածելի ձեռնարկումների, դրանով իսկ ռիսկի տակ դնելով ձեր հեղինակությունը:

Դուք հաճույքով ծախսում եք ձեր փողերը, ընդ որում` հաճախ այնպիսի բաների վրա, որոնք ձեզ բոլորովին պետք չեն: Ի դեպ, կարող եք չանհանգստանալ ֆինանսական դժվարություների մասին, քանի որ խոշոր մուտքերն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Կույս. Այսօր հաղթանակը ձեզանից մեծ ջանքեր կպահանջի: Բարեբախտաբար, դուք այսօր մարտական տրամադրություն ունեք, այնպես որ հիանալի ժամանակ կանցկացնեք: Կեսօրին իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, և չի բացառված, որ նրանք ձեր համար հետաքրքիր գործնական առաջարկներ ունեն: Ամեն ինչ լավ կշռադատելուց հետո դուք կառաջարկեք ձեր սեփական պլանը, որը շատ ավելի պարզ ու հեռանկարային կլինի:

Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր ձեր հանդեպ ուղղակի չեն կարող անտարբեր մնալ, այնպես որ ռոմանտիկ հրապույրի հավանականությունը բավական մեծ է:

Կշեռք. Հիանալի օր է բարդ խնդիրների լուծման և կոնֆլիկտները հարթելու համար: Դուք դրսևորում եք մարտավարության և դիվանագիտության փայլուն ունակություններ, կառուցում պլաններ, որոնք ամենայն հավանականությամբ շատ շուտով կիրականանան, ընդ որում` այնպիսի մարդկանց աջակցությամբ, ում մտքով նախկինում նման բան չէր անցնի:

Հարմար օր է գեղեցիկ, սակայն անօգուտ իրեր գնելու համար: Հետևեք ձեր իրերին` եթե այսօր ինչ-որ բան կորցնեք, ապա գտնելը հետո շատ դժվար կլինի: Հնարավոր են զգալի ծախսեր, որոնք միանգամայն արդարացված են` հաշվի առնելով ձեր ընտանիքի աճող պահանջները:

Կարիճ. Այսօր դուք կողքից դյուրահավատ և միամիտ եք թվում, այնպես որ կգտնվեն այնպիսիք, ովքեր կցանկանան ձեր մոլորության մեջ գցել: Եկեք միասին կարեկցենք այդ մարդուն` դուք ոչ միայն նրան ձեր մատի շուրջը կպպտեցնեք, այլև` կօգտագործեք նրան սեփական շահերի համար: Օրը բարենպաստ է ֆինանսական առումով, հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, անպայման ստեղծագործական տարր եք մտցնելու, այնպես որ արդյունքները հաճախ միանգամայն անկանխատեսեի կլինեն: Երեկոն ավելի լավ է տանն անցկացնել` աշխարհիկ զվարճություններն այսօր ձեզ միայն ձանձրացնում են:

Աղեղնավոր. Այսօր ձեզ մոտ շատ լավ է ստացվում այն ամենն, ինչ պահանջում է վառ երևակայություն, հնարամտություն և ստեղծագործ մոտեցում: Շատ ավելի վատ է վիճակը այնպիսի գործերի հարցում, որոնց իրականացման համար անհրաժեշտ է կազմակերպվածություն և խիստ ինքնավերահսկողություն: Խուսափեք ազդեցիկ մարդկանց հետ վեճերից, իսկ ավելի լավ է` որքան հնարավոր է նրանցից հեռու մնացեք` ռիսկ կա շատ հզոր թշնամիներ ձեռք բերելու:

Այսօր կարելի է մեծ ուղևորության վերաբերյալ պլաններ կազմել: Ձեզ դուր է գալիս նոր տեղերի մասին մտածելը, ընդ որում, նման մտորումները օգնում են հասկանալ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել:

Այծեղջյուր. Վերջերս ձեր կողմից ընդունած հապճեպ որոշումը սխալ դուրս եկավ, և այսօր եկել է պահը դա խոստովանելու: Բարեբախտաբար, դուք ի վիճակի եք ուղղել սխալները ավելի շուտ, քան որևէ մեկը դրանք կնկատի: Բարենպաստ օր է ընկերների շփումների, քաղաքից դուրս մեկնելու և նմանատիպ այլ զվարճություններ կազմակերպելու համար: Որքան ավելի շատ մարդ ձեզ շրջապատի, այնքան ավելի վստահ դուք ձեզ կզգաք:

Օրվա երկրորդ կեսին ստացած անսպասելի լուրը զգալի ծախսերի առիթ կդառնա: Մի խնայեք այն բանի վրա, ինչ իրոք շատ կարևոր է` ֆինանսական վիճակը շատ արագ կկարգավորվի:

Ջրհոս. Այսօր դուք հնարավորություն կունենաք մի ինչ-որ իրոք կարևոր բան իրականացնելու: Ահա և կզարմանան շրջապատի մարդիկ, ովքեր անհնար էին համարում ձեր կողմից նման քայլը: Բնականաբար, դուք միանգամից նոր երկրպագուներ ձեռք կբերեք: Զգոն եղեք` ամենայն հավանականությամբ, նրանք շատ շուտով կցանկանան օգտագործել ձեր լավագույն որակները իրենց շահերի համար:

Լավ ինքնազգացողության և տրամադրության համար շատ կարևոր է շրջապատող միջավայրի ներդաշնակությունը: Ձեր տեսադաշտից հեռացրեք այն ամենն, ինչ տհաճ է ձեզ, շրջապատեք ձեզ միայն գեղեցիկով: Երեկոն շատ հարմար կլինի հյուրեր ընդունելու համար:

Ձկներ. Այսօր դուք պետք է խիզախություն հանդես բերեք և գնաք ռիսկի, անգամ եթե այն ձեզ չարդարացված թվա: Սա այն օրերից է, երբ աստղերը սատարում են միայն համարձակներին ու գործունյաներին: Եթե դուք զգուշավորություն դրսևորեք և նախընտրեք մի ավելորդ անգամ չլարվել, ապա հաջողությունները բավական համեստ կլինեն: Հույսներդ աջակցության վրա չդնեք:

Օրվա ընթացքում կարելի է ընկերներին ու մտերիմներին անսպասելի ու հաճելի նվերներ անել: Իսկ ահա ինչ-որ բան ձեզ համար ձեռք բերել խորհուրդ չենք տա` դուք ուղղակի զուր կվատնեք ձեր փողերը: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:

Оцените статью