Ինչու hամաշխարhային ֆիզիկայի ՀԱՅ ԼԵԳԵՆԴԸ իր փnրձարկման համար ԱՄՆ-ից պաhանջեց մի կնոջ կրծfեր. Ով էր ՆԱ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչու՞ համաշխարհային ֆիզիկայի ՀԱՅ ԼԵԳԵՆԴԸ իր փորձարկման համար ԱՄՆ-ից պահանջեց մի կնոջ կրծքեր. ո՞վ էր ՆԱ

Մոսկվայի պետական համալսարան ընդունվելը Գուրգեն Ասկարյանի համար ավելի հեշտ էր, քան երաժշտական գործի մեջ հմտանալը: Նա ընդունվեց ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, դարձավ հաջողակ ուսանող, բայց սկսեց երազել այնպիսի մի ֆակուլտետի մասին, որտեղ տարբեր շինանյութեր կարող էր ուսումնասիրել:  Ասկարյանն իսկապես տեղափոխվեց մեկ այլ բաժին:

Ուսանողն առաջարկեց ստեղծել մի սարք, որին երկրի գլխավոր բուհի դասախոսները, չկարողացան ըստ արժանվույն գնահատական տալ: Միտքը լավն է` ասացին նրանք, այդ նախագիծը նույնիսկ քննարկելի է, բայց գործնականում դա պատկերացնել անհնարին է:

Ընդհանրապես իր բացահայտումների և հայտնագործությունների հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրը Ասկարյանին հետապնդեց ամբողջ կյանքում:

1980-ական թվականների սկզբին բացահայտվեց  ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներով մարդկային մարմնի որոշակի հատվածի վրա ազդեցությունը կիրառելու հնարավորությունը, այնպես, որ մոտակայքում գտնվող մասերն ու օրգանները չճառագայթվեն:

Ամբողջ աշխարհի բժիշկներն այդ բացահայտման նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, Ասկարյանին կանչեցին Ամերիկա՝ ախտորոշման և կաթնագեղձերի օնկոլոգիական թերապիայի մեջ այդ մեթոդն օգտագործելու նպատակով կազմակերպվող համատեղ աշխատանքին մասնակցելու: Բայց Ասկարյանը չկարողացավ գնալ, քանի որ ծանր հիվանդ էին նրա քույրն ու մայրը, իսկ նա չէր ուզում նրանց խնամքը հանձնել մեկ ուրիշին։

Ընկերները նրան համոզելուց հրաժարվեցին միայն այն ժամանակ, երբ նա առաջարկեց ամերիկացիներին նամակ գրել՝ այսպես թե այնպես գալ չեմ կարող, բայց կարող եմ համագործակցել. ուղարկեք այստեղ կրծքերը:

Առանց չափազանցության՝ Գուրգեն Ասկարյանը համաշխարհային ֆիզիկայի լեգենդ է` թե՛ որպես գիտնական, թե՛ որպես արտասովոր անհատ: Նա այդպես էլ ընտանիք չկազմեց՝ իր անձնական կյանքը նվիրելով մոր ու հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քրոջ խնամքին: Նրանցից հարազատ մարդ Ասկարյանն աշխարհում չուներ: Մնացած ժամանակը նա նվիրեց գիտությանը:

1997 թվականի սկզբին Գուրգեն Աշոտովիչը թուլություն զգաց, բոլորին տեղյակ պահեց, որ ցանկանում է բուժվել ու խնդրեց իրեն ընդհանրապես չանհանգստացնել: 10 օր շարունակ գիտնականից ոչ մի լուր չեղավ, և կոլեգաները սկսեցին լրջորեն անհանգստանալ: Հեռախոսազանգերին և դռան զանգերին նա չէր պատասխանում, բնակարան մտնելու համար ստիպված կանչեցին թաղայինին: Նրանք Գուրգեն Աշոտովիչին գտան մահացած՝ սեղանի առաջ դրված գրքերի բուրգին հենված, իսկ կողքը՝ մահճակալին, պառկած էր քույրը:

Պաթոլոգոանատոմներին հաջողվեց պարզել, որ նրանք երկուսն էլ մահացել են նույն օրը, նույն պատճառով՝ իշեմիկ հիվանդությունից:

Оцените статью
error: Content is protected !!