Այu կինը հաճախ հnգնում էր և nւզnւմ քնել. Պարզվեց պատճառը թաքնված է կոկորդում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Վահանաձև գեղձը արտադրում է նյութափոխանակությունը և բջիջների աճը կարգավորող հորմոններ, ազդում է ընդհանուր առողջական վիճակի վրա:

Ըստ վիճակագրության, վահանաձև գեղձի խանդգարումներ ունի յուրաքանչյուր երրորդ մարդը:Կարևոր է ճիշտ ժամանակին հայտնաբերել խանգարումները և դրանք առաջացնող հիվանդությունները և պատշաճ բուժում ստանալ:

Տխրություն և դեպրեսիա

Վահանաձև գեղձի նախանշաններից մեկն է վատատեսությունը: Եթե ձեզ նշտապես ուղեկցում տխրությունը, ապա, հնարավոր է, պետք է սոտւգել տվյալ օրգանը:

Փորկապություն

Շատ հաճախ սա ոչ թե ստամոքսի, այլ վահանաձև գեղձի խանգարման արդյունք է:

Քնի պակաս

Եթե առավոտյան շատ մեծ դժվարությամբ եք վեր կենում անկողնուց, ապա հավանաբար վահանաձև գեղձը պատշաճ կերպով չի գործում: Եթե ամբողջ օրվա ընթացքում միայն քնելու մասին եք մտածում, դիմեք բժիշկի:

Չոր մաշկ, մազաթափություն

Վահանաձև գեղձի հորմոնների պակասը շատ հաճախ հանգեցնում է մաշկի չորանալուն: Երբ դանդաղում է նյութափոխանակությունը, մաշկը չորանում է, իսկ մազերը դառնում են թույլ և անորակ, սկսում են թափվել:

Ավելորդ քաշ

Եթե առանց սննդակարգը փոխելու կտրուկ քաշ եք հավաքել, դա լուրջ ազդանշան է:

Մկանային ցավեր և լարվածություն

Եթե առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության զգում եք դիսկոմֆորտ, մկանային լարվածություն և ցավ, ապա ցանկալի է հետազոտվել:

Գլխապտույտ

Եթե նկատում եք, որ ձեր ուշադրությունն ու հիշողությունը սկսել են վատ աշխատել, դժվարությամբ եք սևեռում ուշադրությունը, ապա լավ կլինի ստուգել վահանաձև գեղձը:

Բարձր ճնշում

Բարձր ճնշումը կարող է լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման արդյունք:

Ցավ՝ պարանոցում և կոկորդում

Եթե կոկորդը բորբոքված չէ, դուք հիվանդ չեք, բայց սկսել եք դժվարությամբ կուլ տալ, ապա լավ կլինի դիմել մասնագետի:

Оцените статью