Տրնդեզին նշանածս ինձ խայտառակ արեց. որոշել եմ նշանս հետ տալ, բայց ծնողներս ասում են, որ երես կթեքեն ինձնից. ի՞նչ անեմ

ԼՈՒՐԵՐ

Մի քանի օր առաջ Տրնդեզ էր ու ինչպես բոլոր նոր նշանված ու ամուսնացած զույգերը, այնպես էլ մենք, պատրաստվում էինք այդ տոնին:

Ես ու Մարատը նշանվել ենք մի քանի ամիս առաջ ու պատրաստվում էինք ամուսնանալ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, ամեն ինչ փոխեց:

Մարատը ծնողների ու բարեկամների հետ մեր տուն եկավ, սկզբում ամեն ինչ լավ էր, նախքան նրա խմելն ու կռիվ սարքելը:

Նա այնպիսի պատմություն սարքեց իմ եղբայրների հետ, որ ես մինչև հիմա հիշելիս սարսռում եմ: Ես նրան երբեք այդ վիճակում չէի տեսել: Պարզվում է՝ նա խմում է և կորցնում իրեն: Դա ինչ-որ հիվանդություն է, որը անկառավարելի է դարձնում մարդուն, երբ նա խմիչքի ազդեցության տակ է:

Հիմա ես հասկանում եմ, որ եթե մնամ նրա հետ ամբողջ կյանքում ստիպված եմ լինելու հանդուրժել նրա այս պահվածքը:

Ուզում եմ նշանս հետ տալ, սակայն ծնողներս ասում են, որ եթե նման բան անեմ, իրենք երես կթեքեն ինձնից: Նրանք մտածում են միայն բարեկամների ու հարևանների կարծիքների մասին, իսկ իմ ապագայի վրա թքած ունեն: Կանգնել եմ փաստի առաջ, չգիտեմ ինչ անեմ՝ մնամ նրա հետ ու կործանեմ կյանքս, թե բաժանվեմ ու հեռանամ տնից:

Оцените статью