ՀԱՅԱՍՏԱՆԻ հողի վրա սա ՀԱՅ ԴԱՎԱՃԱՆԻ միակ պահպանված գերեզմանն է.
Գիտե՞ք, թե ում մասին է խոսքը և ի՞նչ է արել նա
«Զանգեզուրում՝ Արծվանիկ գյուղից փոքր-ինչ ներքև, միայնակ ընկուզենու տակ, գերեզմանաթումբ կա։ Շատ անգամ եմ եղել այդ կողմերում, և ամեն անգամ ինձ իջեցրել են մեքենայից, երկար-երկար բացատրել։
-Մելիք Ֆրանգյուլի գերեզմանն է, դավաճանի․․․․
Երբ Դավիթ Բեկը Հալիձորի բերդում շրջափակված է եղել, սակայն Պարսից շահի զորքերը չէին կարողանում գրավել բերդը, Մելիք Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհի մասին։
Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը…
«Պատմական բացատրությանը հետևել է փողոցային հայհոյանքը, անկախ նրանից, ինձ հետ ավտովարո՞րդ է, թե՞ շրջանի ժողկրթբաժվարը։
Հետո ուղեկիցս տհաճությամբ թքել է գերեզմանին, խորհուրդ տալով, որ ես էլ անեմ նույնը․ կարգ է, երկու հարյուր տարվա ավանդություն։
Գերեզմանի վրա ես ոչ մի անգամ ծաղիկ չեմ տեսել, նույնիսկ խոտ չի աճում, միայն աշնանը, երբ թափվում են ընկուզենու տերևները, գերեզմանի վրա էլ են ընկնում․․․
Դավիթ Բեկի մեծ անունն իմացողը գիտե նաև, թե ով է եղել Մելիք Ֆրանգյուլը․ եթե չլինեին նա և նրա նմանները, գուցե և հաղթեր Դավիթ Բեկը, գուցե․․․Որքան հայտնի է ինձ, այսօրվա Հայաստանի հողի վրա դավաճանի ուրիշ գերեզման չի պահպանվել, չկա։
Դավիթ Բեկ
Եվ հաճախ մտածել եմ․ ավելի լավ չէ՞ր, որ ժամանակը հողին հավասարեցներ այս գերեզմանը նաև, որ մենք չիմանայինք, չփոխանցեինք իրար այդ մարդու անունն ու գործը։ Բ
այց հետո մտածել եմ․ գուցե ա՛յս էլ հարկավոր է, գուցե միայն հերոսների, նահատակների գերեզմանները քիչ են, որ սթափ մնա ժողովրդի հիշողությունը։
Երևի դրա բնազդական գիտակցությամբ է, որ անհայտ ձեռքեր տարիներ, դարեր շարունակ հող են ավելացնում Մելիքի շիրիմին, և ապրում է գերեզմանը երկար ու տարօրինակ կյանքով։
Մի գերեզման։
Բայց թերթե՛նք մեր պատմությունը․ քանի՜-քանի՜ այդպիսի գերեզմաններ կան նրա էջերում և ինչքան գրողներ ու պատմաբաններ, հին դարերից մինչև հիմա՝ անընդհատ հող են ավելացնում այդ գերեզմաններին։
Ես փակում եմ աչքերս և տեսնում բլուրներ, բլուրներ, որոնց տակ դավաճանների ոսկորներ են…»:
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»