Ինչպես առանց անալիզների պարզել ունի՞ արդյոք մարդը ճիճվակրություն և ինչպես ազատվել դրանից առանց թանկ դեղահաբերի կիրառման․․․
Ճիճվակրությունն օրգանիզմը ախտահարող ամենատարածված վարակներից է:Օրգանիզմ ներթափանցած այս մակաբույծներից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:
Նախ պետք է իմանալ՝արդյո՞ք մարդու մոտ կա ճիճվակրություն, այնուհետև միջոցներ ձեռք առնել արագ ազատվելու համար դրանցից:
Ճիճվակրության նախանշաններն են գու-նատ մաշկը, աչքերի տակի կապտությունը, երբեմն թեթև հազը, սպիտակ լեզուն, անկանոն կղանքը, ախորժա-կի բարձրացումը, գլխապտույտը, առատ թքարտադրությունը, գլխացավն ու փորացավը:
Տանձի սերմերն օգտակար են իբրև գործուն ճիճվաթափ միջոց:Սխտորի թարմ հյութը ևս մաքրում է օրգանիզմը ճիճուներից:
Մասնագետները խորհուրդ են տալիս խմել 10-15 կաթիլ եռացրած-գոլացրած կաթով օրը 2-3 ան-գամ քաղցած վիճակում:
Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման համար,իբրև բուժամիջոց, հարկա-վոր է օգտագործել ըն-կույզի յուղ օրը երեք անգամ ուտելուց 30-40 րոպե առաջ:
Բոլոր տեսակի ճիճուների դեպքում օգտակար է ծամել մեկ ճաշի գդալ հում բրինձ դանդաղորեն այն կուլ տալով:Սեխի սերմերի ջրային և սպիրտային թուրմը ևս հակա-ճիճվային լավ միջոց է:
Սերմերի ջրային թուրմն օգտա-գործում են նաև որպես միզամուղ միջոց` երիկամների հի-վանդության դեպքում:
Ապրեք առողջ