Կարտոֆիլ Ֆրի՝ առանց մի կաթիլ յուղի և ձեթի. Երեխաների համար կարելի է ամեն օր պատրաստել

ԽՈՀԱՆՈՑ

Կարտոֆիլ Ֆրի՝ առանց մի կաթիլ յուղի և ձեթի. Երեխաների համար կարելի է ամեն օր պատրաստել

Այսօր կարտոֆիլ ֆրին շատ սիրված է գրեթե բոլորի կողմից,և այն կարելի ճաշակել ոչ միայն արագ սննդի կետերում, այլև տանը: Երեխաներին շատ է դուր գալիս խրթխրթան կարտոֆիլը, բայց հաճախ մայրիկները երեխաների համար չեն պատրաստում այս ուտեստը՝ ձեթի և յուղի մեծ քանակության առկայության պատճառով, քանի որ այն շատ վնասակար է: Բայց հնարամիտ մայրիկները միշտ գտնում են ելք:

Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլ ֆրին՝ առանց յուղի կամ ձեթի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կարտոֆիլ՝ 5-7 հատձու՝ 2 հատաղ՝ ըստ ճաշակիհամեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Մաքրած կարտոֆիլը կտրատեք մոտ 1 սմ հաստությամբ ձողիկների:

Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը հարեք, ավելացրեք աղն ու համեմունքները:

Կարտոֆիլին ավելացրեք համեմված սպիտակուցը: Ջեռոցի թավային սննդային թուղթ փռեք և վրան դրեք կարտոֆիլը:

Դրեք թավան նախորոք՝ մինչև 200 աստիճան  թաքացրած ջեռոցի մեջ: 5-7 րոպեից թուղթը հարկավոր է հանել կարտոֆիլի տակից: Կարտոֆիլը թողեք ջեռոցում այնքան ժամանակ, մինչև որ այն ոսկեգույն կդառնա: Կարտոֆիլ ֆրին պատրաստ է:

Բարի ախորժակ…

Оцените статью