Թթվասեր այլևս չեմ գնում խանութից… 1 լիտր կաթից ստանում եմ տնական թթվասեր
Վաղուց արդեն չեմ գնում խանութի թթվասեր, սակայն այս մեթոդի շնորհիվ անգամ խանութի կաթից կարողանում եմ ստանալ հիանալի թթվասեր՝ 3,5-4,5% յուղայնությամբ:
Թթվասերը պատրաստում եմ ջրի գոլորշու օգնությամբ: Պետք է կաթսայի մեջ փափուկ սրբիչ դնել, մեջը տեղավորել 1լ բանկա: Բանկայի մեջ լցնել կաթը:
Կաթսայի մեջ ջուր լցնել այնքան, որ բանկան լիովին ծածկված լինի: Կաթսան դնել թույլ կրակի վրա:
Սպասեք, թող ջուրը եռա, կաթը նույնպես պիտի լավ տաքանա՝ գրեթե եռման ջերմաստիճանի հասնելով, բայց թույլ չտաք, որ սկսի եռալ:
Պարզապես հանեք ջրից կաթով բանկան և սառեցրեք: Ուղղակի որոշ ժամանակով թողեք խոհանոցում:
Այժմ մեջը լցնել սովորական թթվասեր: 1լ կաթին անհրաժեշտ 2-3 ճ.գ. թթվասեր:
Խառնել, փակել կափարիչով և թողնել, որ սառի:
Մառլյայի օգնությամբ կաթնային զանգվածը քամել: Արդյունքում կստացվի ամենահամեղ տնական թթվասերը, առանց ավելորդ բաղադրիչների:
Նման թթվասեր ոչ մի խանութում չեք գտնի: Յուրաահատուկ համ է ունենում