Սկեսուրիս 60-ամյակին ոսկուց թևնnց էի առել. Sեգորս կինն էլ` թե բա բեր sանենք լnմբարդ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սկեսուրիս 60-ամյակին ոսկուց թևնnց էի առել. Sեգորս կինն էլ` թե բա բեր sանենք լnմբարդ

Մի քանի օր առաջ սկեսուրիս 60 ամյակն էր: Շատ մետ խնջույք չէինք կազմակերպել, բայց բարեկամներով հավաքվել էինք, որ նշենք: Ես ու ամուսինս էլ որոշեցինք սկեսուրիս ուրախացնել ու մի լավ նվեր գնել: Նախօրոք գնացել էինք ոսկու շուկա ու թևնոց գնել: Այդ օրը հավաքվեցինք, ուրախացանք, մի լավ կերանք խմեցինք, հետո թևնոցը տվեցի սկեսուրիս: Շատ ուրախացավ, ինձ գրկեց համբուրեց, շնորհակալություն ասեց թանկարժեք նվերի ու վերաբերմունքի համար:

Տեգորս կնոջը դա այնքան էլ դուր չեկավ: Գնաց-եկավ քթի տակ խոսաց, հետո էլ սկեսուրիս մոտ, թե բա՝ լավ էլ շուստրի ես հա, հետևից բամբասում ես, ծնունդին ոսկի ես առնում, որ աչքը մտնես: Սկեսուրս այս խոսքերից նեղվեց, ես էլ նախատեցի տեգորս կնոջն ու ասացի, որ նման անհամ կատակներ չանի: Նա էլ, թե բա կատակ չի լավ էլ լուրջ ա՝ ամբողջ օրը զանգում ես բողոքվում, բայց ոսկի ես առել, որ քեզ լավ աչքով նայի: Սկեսուրս այս խոսքերից հետո թևնոցը հանեց թևից, գցեց սեղանին ու ասաց. «Ձեզ պահեք ձեր ոսկեղենը, որ հետևիցս պիտի բամբասեք, ինձ ոչ մի բան էլ պետք չի»:

Ես ինչքան էլ փորձեցի շտկեմ իրավիճակը, համոզեմ, որ նման բան չկա, միևնույն է չստացվեց: Տեգորս կինն արդեն ամեն ինչ փչացրել էր: Մեծ վեճ դարձավ, որի մասին իմացան նաև տան տղամարդիկ, բոլորը

խառնվեցին իրար ու բոլորի մոտ ես ամոթով մնացի: Հիմա բոլորը կարծում են, թե ես շահամոլ եմ՝ հետևից խոսում եմ, հետո նվերներ եմ անում, որ իրենք էլ ինձ առնեն: Մի խոսքով ամբողջ ընտանիքը տրամադրվել է իմ դեմ ու չգիտեմ էլ ինչ անեմ, անկեղծ ասած չեմ էլ ուզում որևէ բան անեմ, մի տեսակ հիասթափվել եմ բոլորից:

Оцените статью