Երբ մահանաս, քո մարմնի համար մի ​​անհանգստացիր…

ԼՈՒՐԵՐ

Երբ մահանաս, քո մարմնի համար մի ​​անհանգստացիր։

Հարազատներդ ամեն ինչ կանեն։
Շորերդ կհանեն։ Քեզ կլվացնեն, կհագցնեն և տնից դուրս կբերեն, կտեղափոխեն մեկ այլ հասցե։
Շատերը կգան հուղարկավորության՝ քեզ մեծարելու։ Ոմանք նույնիսկ կչեղարկեն իրենց ծրագրերը, թաղմանդ գալու համար։
Իրերդ դեն կնետեն, կնվիրվեն կամ կվաճառեն (բանալիներ, գործիքներ, գրքեր, ֆայլեր, խաղեր, հավաքածուներ, հագուստ)

Ու վստահ եղիր, որ աշխարհը կանգ չի առնի ու չի լացի քեզ համար։ Տնտեսությունը կշարունակվի.
Քեզ կփոխարինեն աշխատավայրում։ Քո տեղը կզբաղեցնի նույն կամ նույնիսկ ավելի լավ ունակություններով մեկը։
Ունեցվածքդ կանցնի ժառանգներիդ։

Ու չկասկածես, քո մասին էլ են խոսելու, դատապարտելու, քննադատելու կյանքումդ արած մեծ ու փոքր գործերի համար։

Քո լավ ընկերները մի քանի օր կլացեն, բայց հետո նորից կծիծաղեն։ Ընտանի կենդանիներդ կվարժվեն նոր սեփականատիրոջ հետ: Իսկ նկարներդ որոշ ժամանակ կկախվեն պատից, հետո կդնեն պահարանի վրա և վերջում կպահվեն ներքևի դարակներում դրված տուփի մեջ:

Քո երկրային կյանքում, ինչ հավաքել ես, կկորցնի իմաստը։
Մարմնի գեղեցկություն, Ազգանուն, վարկեր, աշխատանքային դիրք, բանկային հաշիվ, տուն, մեքենա, ակադեմիական կոչումներ, դասընկերներ, գավաթներ, հետևորդներ, ամուսին, կին, երեխաներ, ընտանիք․․․

Քո բազմոցին մեկ ուրիշը կնստի։
Ձեր տանը խորը ցավը կտևի մեկ շաբաթ կամ մեկ տարի։ Հետո դու կմիանաս հիշողություններին ու կավարտվի քո պատմությունը մարդկանց մեջ, այստեղ, այս աշխարհում կավարտվի։

Բայց քո պատմությունը սկսվում է նոր իրականության մեջ, մահից հետո:
Քո նոր կյանքում միայն քո հոգին է պետք: Միակը, որ կմնա, քո հոգին է:
Հետևաբար, ապրիր լիարժեք կյանքով և եղիր երջանիկ, քանի դեռ այստեղ ես։

«Դուք այստեղից չեք խլի այն, ինչ ունեք: Դուք վերցնում եք միայն այն, ինչ տվել եք» Ֆրանցիսկոս Ասիզացի

Գրառումը՝ I’m glad the sky is painted blue էջից

Նյութը՝ Ռուբեն Կարոյանի ֆեյսբուքյան էջից

Оцените статью