Ինչպես ճիշտ պահել ձուն և ինչպես ստուգել դրա թարմությունը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչպես ճիշտ պահել ձուն և ինչպես ստուգել դրա թարմությունը

Ձուն այն մթերքն է, որն օգտագործվում է գրեթե բոլորի տանը: Ձվից պատրաստում ենք ոչ միայն ձվածեղ ու ակնիկ, այլև ավելացնում բազմաթիվ ուտեստներին:

Հին ժամկետանց ձուն կարող է ոչ միայն փչացնել ուտեստի համը, այլև դառնալ թունավորման պատճառ: Այդ իսկ պատճառով պետք է հիշել ձուն պահելու կանոնների մասին:

Ձուն պահեք սուր ծայրով դեպի ներքև: Դրա շնորհիվ դեղնուցը կմնա մեջտեղում ու չի հպվի օդային շերտին, որը գտնվում է բութ կողմում:Սառնարանի ներքևի դարակի վրա դրված վիճակում ձուն կարող եք պահել 3 շաբաթից ոչ ավել, իսկ թարմ տնականը՝ 5: Բայց ոչ մի դեպքում մի դրեք սառնարանի դռնակի վրա, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունների պատճառով մթերքի պահպանման ժամկետը կրճատվում է:

Ընդամենը 1 բաժակ ջրի օգնությամբ կարող եք հասկանալ, թե արդյոք հավկիթը թարմ է թե ոչ:

Ձուն դրեք սառը ջրով խորը տարայի կամ բաժակի մեջ: Եթե այն իջնի ներքև ու մնա հորիզոնական դիրքով, ուրեմն շատ թարմ է:

Եթե ձուն քիչ թեքվի ու կլոր կողմով դեպի վերև բարձրանա, այն միջին թարմության է:

Եթե ձուն լողում է ուղղահայաց դիրքով՝ սուր ծայրով դեպի վերև, ուրեմն այն մոտ 3 շաբաթվա է, ու պահպանման ժամկետը մոտենում է ավարտին:

Ցանկացած ձուն, որը լողում ջրի մակերեսին, արդեն փչացել է: Այն ոչ մի դեպքում մի օգտագործեք:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Оцените статью