Հյուրերը տարբեր են լինում: Ոմանց կարելի է ցույց տալ սեփական թուլությունները, չթաքցնել, որ այդ օրը չես հասցրել մաքրություն անել: Սակայն լինում են նաև կարևոր ծանոթություններ և հանդիպումներ, երբ ձեզ պիտի ցուցադրեք լավագույն կողմից:
Չլվացած պատուհաններ
Կեղտոտ պատուհանները՝ ձանձրույթի և միայնության նշան են:
Խամրած փոշոտ պատուհանները տգեղ են ու վատացնում են ընդհանուր ինքնազգացողությունը. փոշոտ ապակիները թույլ չեն տալիս, որ արևի շողերը լիարժեք ներթափանցեն բնակարան:
Չդասավորված պահարաններ
Եթե զգեստապահարանում քաոս է տիրում, կապ չունի, որ տունը մաքուր է, միևնույնն է, մաքրության պատկերը լիարժեք չի կարող լինել:
Կեղտոտ ափսեներ
Այն մարդիկ, ովքեր թողնում են կեղտոտ ափսեներ, չեն մտածում վաղվա օրվա մասին:
Թափթված լոգասենյակ
Եթե լոգասենյակը թափթփված է, կեղտոտ, դա վկայում է տանտիրուհու ցածր ինքնագնահատականի մասին:
5 предметов, которые провоцируют беспорядок в ванной комнате | ДНЕВНИК АРХИТЕКТОРА | Яндекс Дзен
Սա տան հենց այն հատվածն է, որտեղ կարելի է լիարժեք թուլանալ, մոռանալ խնդիիրների մասին ու ազատել գլուխը վատ մտքերից:
Բազմոցի տակ կուտակված իրեր
Եթե բազմոցի տակ ընկնում են տարբեր առարկաներ՝ սկսած գուլպաներից մինչ կոնֆետի թղթեր, ու դուք դրանք չեք հավաքում նույն պահին, մոռացեք տանը տիրող լիարժեք մաքրության մասին:
Կեղտոտ գազօջախ և լվացարան
Խոհանոցում միշտ պիտի անթերի մաքրություն տիրի, ամբողջ սպասքն ու դարակները պիտի փայլեն, քանի որ հենց այստեղ ենք պատրաստում սնունդ ու ուտում: Բացի այդ, կարևոր է, որ ճաշասենյակում տիրի ջերմ մթնոլորտ:
Ավելորդ ու անպետք իրեր
Եթե չեք գցում աղբը անպետք իրերը, որոնք վաղուց չեք օգտագործել, դա վկայում է փոփոխություններից վախենալու մասին: Վստահ եղեք, որ ազատվելով չօգտագործվող իրերից՝ միայն դրական արդյունք կստանաք:
Նյութը պատրաստեց