Կա մի քանի իր, որոնք ձեզ միայն անհաջողություն կբերեն… Շատերն են տանը թողնում այս իրերը ու բախվում տհաճությունների

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կա մի քանի իր, որոնք ձեզ միայն անհաջողություն կբերեն… Շատերն են տանը թողնում այս իրերը ու բախվում տհաճությունների

Համաձայնեք, որ մարդն իր տան մեջ իրեն զգում է հարմարավետ, անվտանգ ու հանգիստ: Յուրաքանչյուր տուն ունի իր մթնոլորտը, և այն անկրկնելի է: Սակայն կան իրեր, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել տան և բնակիչների վրա:

Մեր նախնիները նույնպես հավատում էին, որ եթե տանը թողնեք այս իրերը, անհաջողությունը կթակի ձեր դուռը:

Հնամաշ պատառոտված հողաթափեր

Նման բան ամոթ է ինչպես կրելը, այդպես էլ հյուրերին առաջարկելը, անգամ եթե նրանք անկոչ են: Համարվում է, որ ցանկացած հին կոշիկ և հողաթափ կարող է տուն բերել հիվանդություններ:

Հին օրացույց

Չարժե պահել անցյալ տարվա օրացույցը, քանի որ այն խորհրդանշում է անցած ժամանակ, անցյալ, որն այլևս չես վերադարձնի: Պետք չէ հետ նայել, ավելի լավ է քայլել առաջ:

Փչացած ժամացույց

Հին փչացած ժամացույցը կանգ առած ժամանակի խորհրդանիշ է: Մեր նախնիները վատ նշան էին համարում փչացած ժամացույցի առկայությունը տան մեջ, հատկապես եթե այն դրված էր լինում երևացող տեղում:

Ճաքերով հայելիներ և սպասք

Մեր ժամանակներում դժվար չէ նոր հայելի կամ սպասք գնելը: Սակայն անգամ մեր տատիկները, որ դժվարությամբ էին նոր սպասք կամ հայելի հայթհայթում, չէին պահում

ճաքերով իրերը տան մեջ, քանի որ գիտեին, որ դա լավ բանի չի հանգեցնի: Հատկապես վտանգավոր է ճաքած հայելու մեջ սեփական արտացոլանքը տեսնելը. դա կարող է ծանր հիվանդության պատճառ դառնալ:

Оцените статью