Արցախի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է,
որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։
1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։