Աշխարhին հայsնի 5 կnւյս sղամարդիկ, nվքեր երբեք կնnջը մns չեն գնացել. Կզարմանաք` sեuնելnվ թե nվքեր են նրանց շարքերում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հանճարներն ունեցել են նաև իրենց սնահավատությունները։ Նրանցից շատերը վստահ են եղել, որ կինը կարող է խանգարել իրենց և՛ առօրյայում, և՛ գործնական կյանքում։

Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհին հայտնի 5 կույս տղամարդկանց, ովքեր երբևէ կնոջը մոտ չեն գնացել տարբեր պատճառներով։

1. Նիկոլայ Գոգոլ

«Մեռած հոգիներ» ստեղծագործության հայտնի հեղինակը, պարզվում է, մինչև իր վերջին շունչը խուսափել է կանանցից։ Նա նշում էր, որ կնոջ հետ որևէ հարաբերության մեջ մտնելը բացարձակապես չի մտնում իր ծրագրերի մեջ։

Կանանց նա համարում էր անսիրտ ու անհոգի արարծներ, ովքեր իր կյանք ներխուժելուց հետո միանգամից կարող են այն գլխի վրա շրջել ու խանգարել իր տաղանդին։

Որոշ պատմաբաններ, սակայն, նշում են, որ Գոգոլը ունեցել է ֆիզիկական արատներ, որոնք ուղղակի թաքցրել է բոլորից։ Դա է պատճառը, որ նա երբևէ կնոջ հետ անկողին չի կիսել։

2. Իսահակ Նյուտոն

Հայտնի ֆիզիկոսն ու գյուտարարը ևս իր վերջին շունչը փչել է առանց որևէ կնոջ դիպչելու։ Իր վերջին մահճում գյուտարարը նշել է, որ երբևէ սեռական ոչ մի կապ չի ունեցել որևէ կնոջ հետ։

Նա վստահեցրել է, որ հենց դրա շնորհիվ է նա կարողացել խնայել իր ուժերը, որոնք ուղղել է ամբողջությամբ գիտության զարգացմանը։

Մեր օրերում շատերը չգիտեն, որ հայտնի ֆիզիկոսն իր պահվածքը որակել է որպես իմաստություն ու վստահեցրել, որ գիտությամբ ապրող բոլոր տղամարդիկ էլ պետք է իր պես ապրեն։

3. Նիկոլա Տեսլա

Սերբ հանճարը մեկ անգամ չէ, որ խոսել է իր անմեղության մասին։ Նա նշել է, որ սիրուհիներն ու կանայք պետք են միայն արվեստի մարդկանց, ովքեր նրանցից կարող են ոգեշնչվել ու նոր գլուխգործոց ստեղծել, իսկ գիտությամբ զբաղվող տղամարդիկ պետք է ամուսնանան հենց գիտության հետ։

Նա, ում կինը գիտությունն է, չի դավաճանում վերջինիս հասարակ կնոջ հետ։

4. Հանս Քրիստիան Անդերսեն

Հայտնի հեքիաթագիրը ևս նախընտրել է պահպանել իր անմեղությունն ու անկողին չկիսել ոչ մի կնոջ հետ, սակայն, ի տարբերություն նախորդ հանճարների, Անդերսենն ուղղակի եղել է չափազանց կոմպլեքսավորված։

Նա ոչ այնքան գրավիչ արտաքին է ունեցել ու փոքրուց վստահ է եղել, որ ոչ մի կին իրեն չի ցանկանա։

Այս կոմպլեքսը Անդերսենն ամբողջ կյանքում այդպես էլ չհաղթահարեց։ Պատմաբանները նշում են, որ նրան փորձել են կանայք գայթակղել, սակայն նա, միևնույն է, չի կարողացել գնալ նրանց ընդառաջ։

5. Էմանուել Կանտ

Փիլիսոփայությունն ու փիլիսոփայելն այդքան էլ հեշտ չեն տրվում։ Կանտը վստահ էր, որ կնոջ հետ փոխհարաբերվելն ու, առավել ևս, սեռական կապ ունենալն ուղղակի ստորացուցիչ են։

Նրա հիմնական փաստարկն այն էր, որ մարդը պետք է ուղղակի տարբերվի կենդանուց։ Այսպիսի բնազդներով առաջնորդվում են հիմարները, իրեն հարգող տղամարդը պետք է հեռու մնա սեռական հարաբերություններից։

Оцените статью