Որդիս ամռանը ճամբար էր գնացել: Կիրակի օրը որոշեցի այցելել նրան, և երբ մենք զբոսնում էինք տարածքում, հեռախոս գտանք: Բացեցի զանգերի բաժինը և միայն երկու համար տեսա՝ «մայրիկ» և «հայրիկ…»:
Առանց երկար մտածելու զանգեցի հորը:
—Ողջույն, տղաս, — լսեցի ջերմ ձայն:
—Ներեցեք, բայց ձեր որդին չէ,— պատասխանեցի, — մենք գտել ենք այս հեռախոսը և ուզում էինք իմանալ ձեր որդու անունը, որ վերադարձնենք: Այն ձեր որդու՞նն է:
—Այո, իսկ որտեղի՞ց եք այն գտել:
—Զբոսնում էինք ճամբարին կից այգում, տեսանք, որ խոտերի մեջ է ընկած: Երևի գրպանից է դուրս թռել, չի նկատել: Ո՞ր խմբում է ձեր տղան:
—Ի՞նչ…-ակնհայտ էր, որ զրուցակիցս ապշած է, և ես նորից սկսեցի նույնը կրկնել, մանրակրկտորեն պատմել, թե ինչպես եմ գտել այն:
-Դե, ո՞ր խմբում է ձեր երեխան:
-Նա ոչ մի խմբում էլ չի:
-Հա, երևի աշխատող է:
-Ի՞նչ աշխատող, տղաս 10 տարեկան է: Դուք հիմա որտե՞ղ եք:
-Ասացի, ճամբարում:
-Բայց ի՞նչ ճամբար, իմ որդին ճամբար չի գնացել:
-Գիտեք, ես եկել եմ որդուս մոտ, ձեզ համար ժամանակ չունեմ, ես հիմա հեռախոսը կթողնեմ պահակակետում, ինքներդ էլ լուծեք ձեր երեխայի հարցերը:
-Սպասեք, գուցե ինչ-որ սխալ է եղել, կարո՞ղ եք ճշտել, որդիս հաստատ ճամբարում է:
Նա ասաց տղայի անուն-ազգանունը: Ոչ մի սխալմունք չկար, այդ մարդու տղան իրոք այստեղ էր հանգստանում: Մի վարկյան մտածելուց հետո, տղամարդն ասաց.
-Ամեն ինչ հասկանալի է, բացի մի բանից. եթե որդիս ճամբարում է, կինս ու՞մ հետ է Եգիպտոս մեկնել…
Նյութը հրապարակման պատրաստեց