Ոմանք երազում են մարաթոնում հաղթել, ուրիշները՝ տեսնել աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը:Բայց երբ շատ քիչ ժամանակ է մնում, վերջին ցանկությունները կարող են շատ պարզ լինել:Այդպես եղավ նաև այս հոդվածի հերոսի դեպքում:75-ամյա
Քարսթեն Հանսենն իր կյանքի վերջին օրերն էր ապրում:
Հիվանդանոցում նա աորտայի անևրիզմայի ճեղքվածք ունեցավ, ինչը բարդ վիրահատություն և երկարատև վերականգնում էր պա-
հանջում:Քարսթենն արդեն չափազանց թույլ և հիվանդ էր վիրահատվելու համար,բաց առանց դրա չէր փրկվի:Բժիշկները տղամար-
դուն ասացին, որ մի քանի օրում, հնարավոր է՝ նույնիսկ ժամում նա կմահանա ներքին արյունահոսությունից:Քարսթենին ոչինչ չէր
մնում անել, քան նստել հիվանդասենյակում ու սպասել:
Նա ժամանակ չուներ իր կյանքի մասին մտածելու, ուստի բուժքրոջը խնդրեց կատարել իր վերջին ցանկությունը, որը զարմանալի-
որեն պարզ էր:Հանսենն ընդամենը մեկ ծխախոտ և մեկ գավաթ գինի էր ուզում:Դանիական հիվանդանոցում, որտեղ Քարսթենն էր,
խստիվ արգելվում էր ծխել, բայց բժիշկները և բուժքույրերը համարեցին, որ կարող են աչք փակել կանոնների վրա այդ առանձնա-
հատուկ դեպքում:
Նրանք տարեց մարդուն տարան հիվանդասենյակի պատշգամբ, որպեսզի նա կարողանար ծխել, գինի խմել և իր վերջին մայրամու-
տը վայելել:Բարեբախտաբար, Քարսթենը նաև հնարավորություն ունեցավ ժամանակ անցկացնել իր մտերիմների հետ:«Այդ պահին
հիվանդասենյակի պատշգամբում այնպիսի հարմարավետ և անբռնազբոս մթնոլորտ էր իշխում:
Իհարկե, Քարսթենի հարազատները սգում էին՝ իմանալով, թե նրան որքան քիչ ժամանակ էր մնացել: Բայց այդ երեկոն իսկապես լի
էր անհավանական հարամարավետությամբ և նույնիսկ հումորով»,- ասում է բժիշկը:Մեկ գավաթ գինին խմելուց կարճ ժամանակ
անց Քարսթենը խաղաղ մահացավ հիվանդի իր մահճակալին:Քարսթենի բուժքույրերն այս հուզիչ պատմությունը հրապարակեցին
հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում, այն սիրով և աջակցությամբ լի շատ արձագանքներ ստացավ: