Երբեմն թվում է, թե հիվանդությունը նահանջել է, սակայն հազը դեռ շարունակում է մնալ։ Հաճախ դրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։
Առաջարկում ենք միջոց, որը կօգնի շնչուղիներից դուրս բերել հեղուկը, ազատվել հազից և նույնիսկ բրոնխիտից։
Ամենահզոր միջոցներից մեկն է ունաբը՝ ֆինիկը։ Սակայն կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ կիրառել դրանք։
100գ ունաբի մեջ, իսկ դա մոտ 10 հատն է, պարունակվում է 275 կալորիա։ Իսկ դա նշանակում է, որ այն հիանալի տարբերակ է հիվանդությունից հետո ուժերը և էներգիան վերականգնելու համար։
Ունաբը՝ հազի դեմ․
ունաբ՝ 10-12 հատ
կաթ՝ 500մլ
Ինչպես պատրաստել և կիրառել․
Ունաբը ուղարկել կաթի մեջ և դնել կրակին։ Խառնուրդը տաքացնել մի քանի րոպե, սակայն չեռացնել։ Ցանկության դեպքում կարող եք մի քիչ ձեթ կամ մեղր ավելացնել, այդպես կավելացնեք միջոցի արդյունավետությունը։
Խմել օրական 3 անգամ՝ 1 բաժակ չափաբաժնով, նաև առանձին ուտել 2-3 հատ ունաբ։ Սա ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ։
Ընդունեք միջոցը՝ մինչ տհաճ ախտանիշների լիարժեք անհետանալը։
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։
Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
Նյութը հրապարակման պատրաստեց