Հայրիկ, կյանքս դժվարություններով լի է, էլ ուժ չունեմ,- մի օր ասում է տարեց իմաստունի աղջիկը․․․Իմաստուն հոր պատասխանը պետք է իմանան բոլորը

ԼՈՒՐԵՐ

Հայրիկ, կյանքս դժվարություններով լի է, էլ ուժ չունեմ,- մի օր ասում է տարց իմաստունի աղջիկը․․․Իմաստուն հոր պատասխանը
պետք է իմանան բոլորը

Իմաստուններից մեկի աղջիկը մի օր հարցրեց նրան.

-Հայրիկ, ես հոգնել եմ:Իմ կյանքը այնքան ծանր է,ես այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ: Ես անընդհատ հոսանքին հակա-
ռակ եմ ընթանում, այլևս ուժ չունեմ… Ին՞չ անեմ :

Հայրը պատաս խանելու փոխարեն կրա կին դրեց երեք միանման, ջրով լի կաթսա, մեկի մեջ գցեց գազար, մյուսում դրեց ձու, իսկ
երրորդի մեջ սուրճ լցրեց: Որոշ ժամանակ հետո նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը լցրեց բաժակի մեջ:

-Ին՞չ փոխվեց,- հարցրեց նա աղջկան:

-Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրի մեջ,- պատասխանեց նա:

-Ո՛չ, աղջիկս, դա առաջին հայաց քից է այդպես: Նայի՛ր, պինդ գազարը, ընկնելով եռա ցրած ջրի մեջ, դարձել է փափուկ և փխրուն:
Փուխր և հեղուկ ձուն դար ձել է պինդ: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ միև-
նույն անբարենպաստ միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցությամբ:

-Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աղջիկը:
-Օ՜, դա ամենահետաքրքիրն է, սուրճը ամբողջությամբ լուծվել է նոր, «թշնամական» միջավայրում և փոխել է այն՝ դարձնելով հոյա-
կապ, բուրավետ մի ըմպելիք:

Оцените статью