Ամուսնուս ընsանիքnւմ fձիբ սաsկում են․ Ջnւրը նենց են խնայnւմ, nր չեն թողnւմ շաբաթական 1 անգամից ավել լnղանալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես ամուսնացա 23 տարեկանում։ Ի սկզբանե մտածում էինք վարձով ապրելու մասին, բայց սկեսուրս առաջարկեց, որ մնանք իրենց տանը և ապրենք մի ընտանիքի պես։

Ոգևորված չէի առաջարկից, բայց ամուսինս հավատացրեց, որ ամեն ինչ լավ կլինի։ Տունը մեծ է, բոլորին սենյակ կա՝ և մեզ, և սկեսուրիս ու սկեսրայրիս, և ամուսնու քրոջը։

Իրենց տուն տեղափոխվելուց հետո փորձում էի ինձ ազատ զգալ, սակայն հետո ընթացքում նկատեցի, որ սկեսուրս չափից ավել խնայող է։

Նրանք գնումներ էին անում շաբաթական 1 անգամ, խիստ ցուցակով։ Հագուստ էին գնում միայն ակցիաների ժամանակ, իսկ եթե որևէ մեկը մոռանում էր անջատել սենյակի լույսը՝ դուրս գալուց առաջ, մեծ պատմություն էր լինում։

Չէր կարելի ավելորդ անգամ միացնել ջեռոցը, լվացքի մեքենան։ Բայց ինձ հունից հանեց այն, որ սկսեցին բարկանալ նաև ջրի պատճառով։ Ես չէի պատկերացնում, ինչպես կարելի է առավոտյան արթնանալուց հետո լոգանք չընդունել, իսկ իրենք ասում էին, որ շաբաթական 1 անգամը բավական է։

Երբեմն աշխատանքի գնալուց առաջ մտնում էի ընկերուհուս կամ մայրիկիս տուն, արագ լողանում, նոր գնում էի։ Բայց դա բոլորովին հարմար չէր։ Օգտվում էի առիթից, երբ տանը մարդ չէր լինում, ու մտնում էի լոգարան․․․

Սկեսուրիս հետ խոսեցի, ասացի, որ մենք կվճարենք կոմունալները, բայց նա անկոտրում էր։

-Պետք է խնայել․․․ -կրկնում էր նա։

Մի օր նյարդերս տեղի տվեցին, ու ամուսնուս ասացի, որ կամ մենք գնում ենք վարձով ապրելու կամ ես տեղափոխվում եմ իմ հայրական տուն։

Մի շաբաթ անց սկսեցինք առանձին ապրել, բայց արդեն ուշ էր։ Ամուսինս մոր կրկնօրինակն էր դարձել, վերահսկում էր օգտագործվող ջրի, գազի ու հոսանքի քանակը։

Մի քանի ամսից մենք բաժանվեցինք, նա գնաց իրենց տուն, իսկ ես մնացի միայնակ։

Հիմա իմ աշխատավարձը բավականացնում է և իմ ապրուստին, և կարողանում եմ հոգալ բոլոր կարիքներս, և ինչն էլ ամենակարևորն է, ապրում եմ հանգիստ ու խաղաղ։

Оцените статью
error: Content is protected !!