Իhարկե կզարմանաf, բայց nւզում եմ ամուuինս uիրուհի պաhի, որ եu էլ գnնե մի fանի ժամ կարnղանամ գուլյաs անեմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսնացած եմ ՝ ունեմ երեք երեխա ու սկեսուր: Միջնեկս ցավոք հաշմանդամություն ունի ու տարեցտարի ավելի է բարդանում նրան ինտեգրելը, ճիշտ է կրթությունը հիմա ներառական է, բայց անկեղծ չգիտեմ ի՞նչ են նրան սովորեցնում դպրոցում, ամեն տառ ու մասնիկ ժամերով ես եմ հետը պարապում տանը, ամեն օր։

Մի խոսքով ամեն ինչ առանց այն էլ շատ բարդ էր, բայց ամիսներ առաջ ակեսուրիս վիճակը սկսեց վատանալ ու ամիսը մոտ հարյուր հազարի դեղ է ուզում (ոչ միայն բժշկի նշանակածը), ամեն դեղից մի կոճակ օգտագործում է ու ասում շատ վատն էր, գցում աղբը ու այլ դեղեր պահանջում։

Ամբողջ գիշեր մեկ փոքրիս հետ եմ, մեկ վազում եմ սկեսուրիս ջուր տանում մոտ ութ անգամ գիշերվա ընթացքում։

Ամուսինս էլ ահավոր շատ է աշխատում, որովհետև փողը ուղղակի ցնդում է, ինչքան էլ լինի չի հերիքի: Գիտեմ, որ հիմա շատ կզայրանաք իմ վրա, բայց ուզում եմ ամուսինս գոնե սիրուհի ունենա, որ գոնե ինքը մի փոքր երջանիկ ապրի ։

Երեկ ինձ ասեց հիշում ես տարիներ առաջ երեկոյան միշտ հոտավետ մոմեր էիր վառում ու երաժշտություն միացնում , կուզեիր էլի այդպիսի երեկոներ ունենայինք։

Ես պատասխանեցի՝ այո, բայց իրականում միայն մեկ երազանք ունեմ՝ ուզում եմ ուղղակի հանգիստ քնեմ ու ինձ գոնե 5 ժամ ոչ-ոք չկանչի։

Ո՞նց հասկացնեմ ամուսնուս, որ դեմ չեմ լինի, եթե սիրուհի ունենա

Ո՞նց հասկացնեմ սկեսուրիս, որ չի կարելի չափահաս տղամարդու ձեռքից լռիվ փողը խլել ։

Оцените статью