Իսկ դուք գիտե՞ք, թե որ երկրի առաջին տիկինն է այս չքնաղ հայուհին (Լուսանկարներ)

ԼՈՒՐԵՐ

Օրեր առաջ հայտնի դարձավ Բաշկիրիայի Հանրապետության նոր նախագահի անունը՝ Ռադի Խաբիրով, ում կինը ազգությամբ հայուհի է։

Այս գեղեցկուհի հայուհին Կարինե Ավետիսյան է, ում մասին ներկայացնում ենք ստորև։

Բաշկիրիայի 54-ամյա նախագահ Ռադի Խաբիրովը 2017 թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը։ Իսկ Կարինեն նրա երկրորդ կինն է։ Ռադի Խաբիրովը առաջին կնոջից երկու դուստր ունի։

36-ամյա Կարինեն ծնունդով Ադիգեյից է։ 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը՝ մասնագիտությամբ բժիշկ-ատամնաբույժ և նկարչուհի։

Կարինեն ևս նախկինում ամուսնացած է եղել և իր նախկին ամուսնությունից որդի ունի, իսկ 2017 թ. նա իր երկրորդ ամուսնուն՝ Բաշկիրիայի նախագահին, որդի պարգևեց, ում անվանել են Ֆարիտ։

Оцените статью