Հարցը ուղարկել է Յանան, 20 տարեկան
Բարև Ձեզ, հարգելի հոգեբան Խանդը ինձ հանգիստ չի տալիս: Ընկերություն եմ անում գրեթե 5 ամիս: Նա ինձանից մեծ է 2 տարով: Չեմ ասի, թե մենք անչափ սիրում ենք իրար, կան ուժեղ զգացմունքներ և այլն: Բայց ես, ինչպես և նա սիրահարված եմ(առաջին սեր):
Որպես օրենք, հարաբերությունները պետք է կառուցվեն վստահության վրա, բայց վստահությունը ընկերոջս նկատմամբ ինձ մոտ ամբողջովին բացակայում է և դա բոլորովին հիմք չունի: Նա ինձ երբեք չի խաբել, նա այն մարդն է, որ ամեն ինչ ճիշտ է ասում:
Նրան ահավոր խանդում եմ ու դրանից առաջանում է անվստահություն:
Նրա ընկերներն ասում են,որ ես շարունակեմ այդպես անհիմն խանդել, ապա մենք կբաժանվեք. ո՞ր հիմարը կտանի այդ անիմաստ խանդը: Կարծես ամեն ինչ հարթ է, նրա ընկերուհիները իմ նկատմամբ շատ սիրալիր են տրամադրված, նրա կողմից էլ ոչ մի ավելորդություն չեմ տեսնում:
Ինչ է ինձ հետ կատարվում, ես չեմ հասկանում: Եթե նա օնլայն չի, կամ չի պատասխանում զանգերիս, ուրեմն նա ինչ-որ մեկի հետ է:
Այդ մտքերը ինձ հանգիստ չեն տալիս և ես չեմ կարողանում սիրալիր լինել նրա նկատմամբ: Ասացեք, խնդրեմ, ինչպես ես պայքարեմ դրա դեմ, չեմ կարողանում ինքնուրույն գլուխ հանել:
Պատասխանում է հոգեբանը. Սիրելի Յանա, Ձեր դեպքում խանդը օրինաչափ է(երիտասարդություն,առաջին սեր, ընկերուհիների առկայություն և այլն):
Բայց Դուք ճիշտ եք, այն կարող է բերել հարաբերությունների խզման: Բայց միաժամանակ Ձեր ձեռքում Ձեր երջանկությունը:
Դուք պետք է ասեք եր ընկերոջը Ձեր զգացմունքների ու սպասելիքների մասին և դա պետք է այնպես անեք,որ դրանից Ձեր հարաբերությունները ոչ թե վատանան, այլ ավելի ամրապնդվեն:
Փորձեք փոքրիկ անակնկալներով ու մանրուքներով գունավորել Ձեր սերը և երջանկացնել Ձեր ընկերոջը, մանավանդ որ դա անհրաժեշտ է երկուսիդ էլ:
Կարողացեք ընդունել սիրո նրա դրսևորումները ու ցույց տվեք նրան ,որ դա հաճելի է Ձեզ: Սերը պետք է նաև ժամանակի փորձություն անցնի, սիրեք և եղեք սիրված: