Ամուuինu և uկեuուրս ամաչnւմ են իմ գեղցի մnրից. Նրանք նnւյնիսկ խնդրել են չխnսել նրա մաuին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես ծնվել և մեծացել եմ գյուղում, սակայն դա ինձ չի խանգարել կյանքում հասնել որոշակի հաջողությունների: Ինձ մեծացրել են մայրիկս ու տատիկս, սակայն ստացել եմ պատշաճ դաստիրակություն:

Դպրոցն ավարտելուց հետո միայնակ տեղափոխվել եմ Երևան, այստեղ ընդունվել համալսարան, անվճար սովորել եմ, եղել եմ լավագույն ուսանողուհիներից մեկը:

Ես խոսք էի տվել մորս, որ լավ կսովորեմ և նրա համար արժանի դուստր կլինեմ:

Չնայած նրան, որ ամբողջ կյանքում գյուղում էի ապրել, սիրեցի քաղաքի կյանքը: Նոր ծանոթություններ հաստատեցի, սկսեցի գեղեցիկ հագնվել, հարդարվել, բայց չէի մոռանում սովորելու մասին:

Ուսումն ավարտելուց հետո այստեղ էլ մնացի, բանկում աշխատանքի տեղավորվեցի, տուն վարձեցի, մինչ այդ բնակվում էի ուսանողական հանրակացարանում:

Կանչում էի մորս ու տատիկիս, բայց նրանք չցանկացան գալ, քանի որ իրենց կյանքն այնտեղ է, և արդեն այն տարիքում չեն, որ կտրուկ փոխեն ապրելակերպը:

Ընթացքում սկսեցի նկատել, որ աշխատակիցներից մեկը իմ հանդեպ մեծ ուշադրություն է ցուցաբերում: Նա ինձանից 3 տարով մեծ է, դաստիրակված, գեղեցիկ երիտասարդ է, բայց ավելի բարձր պաշտոն ունի, քան ես, հետևաբար ավելի շատ է վաստակում:

Հենց դա էլ շեշտեց սկեսուրս՝ մեր ծանոթանալու առաջին օրը:

Արդեն 7 ամիս ամուսնացած ենք, բայց սկեսուրս համարում է, որ ես հանուն գումարի եմ ընտրել իր որդուն: Իսկ երեկ էլ լսեցի ամենացավալի բանը. ամուսինս և սկեսուրս խնդրեցին, որ ոչ մեկի մոտ չասեմ, որ մայրս գյուղում է ապրում…

Բայց մայրս ինտելիգենտ, կրթված և խելացի կին է, նա գիտի՝ ինչպես պահել իրեն, երբեք ոչ մի ամոթալի արարք չի գործել…

Կարծում եմ, սկեսուրիս պահվածքն ամոթալի է, իսկ ահա մորս կարգավիճակից երբեք չեմ ամաչի:

Նյութը հրապարակման պատրաստեց

Оцените статью