Ինչ ամուսնացել եմ, դժոխքում եմ հայտնվել։ Կիսուրս ինձ օր ու արև չի տալիս։ Արդեն երանի եմ տալիս մյուսներին։
Հինգ տարի առաջ էր, որ կայացրի կյանքիս ամենասխալ որոշումը։ Ամուսնացա մի մարդու հետ, ում չէի սիրում։
Դա էլ քիչ է, սկեսուրս չի թողնում, որ ապրեմ։ Մի քանի րոպե երբ ինձ ազատ է տեսնում, սկսում է կարգադրություններ անել։
Վերջերս էլ ասում է, թե բա երեխեքդ արդեն մեծացել են, գնա խոպան ամուսնուդ օգնի, փող աշխատի, ինչ ես պարապ տունը նստել, գոնե մի օգուտ կտաս։
Դե արի ու նման մարդու հետ ապրի, սեղան նստի ու հաց կիսի։ Չեմ հասկանում, թե որ մեղքիս համար ինձ Աստված նման պատիժ ուղարկեց։
Եթե քաղաքում ապրեի արդեն բաժանվել էի, բայց սա գյուղ է, մեկը մի բան չանի ու դառնում ես բոլորի խոսակցության առարկան։
Միակ բանը, որ ինձ հույս ա տալիս, որ շարունակեմ ապրել երեխեքս են։ Ամեն ինչ նրանց համար եմ անում։ Իմ կյանքը չստացվեց, գոնե իրանք լավ ապրեն։
Մի խոսքով սրանից պրծում չկա։