Համբերnւթյանս բաժակը լցվել է, էլ չեմ դիմանnւմ անդասsիարակ թnռներիu արածներին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Չգիտեմ ինչպես է ստացվել, բայց ես ու կինս էլ չենք կարողանում սիրել մեր թոռներին, նրանց հանդեպ առանձնահատուկ սեր ու ջերմություն չենք տածում։

Երբ իմացանք, որ մեր աղջիկը հղի է, նրանց ընտանիքին ամեն կերպ օգնում ու աջակցում էինք։ Աղջիկս առողջական լուրջ խնդիրներ ուներ, դրա համար ամեն ինչ անում էինք, որ նա հանգիստ մնա, կարողանա կրել փոքրիկին։

Հետո իմացանք, որ զույգ թոռնիկներ ենք ունենալու։ Երեխաներին կորցնելու վտանգը ողջ հղիության ընթացքում մեծ էր, սակայն մենք երջանիկ ու հավատով լցված սպասում էինք նրանց լույս աշխարհ գալու օրվան։

Ծնվեցին երկու երկար սպասված տղաներ։ Կինս ամեն օր գնում էր մեր աղջկա տուն, նրա հետ հավասար պահում երեխաներին, դեռ մի բան էլ անում էր տան գործերը և երեկոյան հոգնած վերադառնում։

Որքան մեծանում էին երեխաները, այդքան ավելի շատ էին մնում մեզ հետ։ Հետո ծնողները սկսեցին տղաներին մեզ մոտ բերել բոլոր հանգստյան օրերին։

Հիմա նրանք 6 տարեկան են, և իմ տանն իսկական սարսափ է։ Մենք նույնիսկ 1 րոպե չենք կարող հանգիստ նստել։ Երեխաները չգիտեն, թե ինչ է դաստիրակությունն ու կարգապահությունը։

Երբ նրանք մնում են մեզ մոտ, տունը հոգեբուժարանի է նմանվում։ Տղաները բացում են բոլոր դարակները, թափում պարունակությունը, հատակին լցնում բոլոր ափսեները, բարձերը, ծածկոցները․․․

Մեր նկատողություններն ուղղակի տեղ չեն հասնում։ Ես ու կինս հանգիստ շունչ ենք քաշում միայն այն ժամանակ, երբ աղջիկս տանում է երեխաներին։

Բազմաթիվ փորձեր ենք արել երեխաներին բացատրելու, որ այդպես չի կարելի, բայց նրանք չեն ուզում անգամ լսել։

Վերջերս ստիպված եղանք պատժել նրանց, բայց աղջիկս՝ իմանալով այդ մասին, նեղացավ ու բարկացավ։ Նա մեզ արգելեց պատժել երեխաներին։

Երեկ զանգեցի աղջկաս ու ասացի, որ մի ժամանակ չբերի տղաներին մեր տուն ու խնդրեցի մի քիչ շատ ժամանակ հատկացնել նրանց դաստիրակությանը։

Աղջիկս նեղացավ, բայց ես այլևս չեմ կարող զոհաբերել իմ ու կնոջս նյարդերն ու առողջությունը։

Оцените статью
error: Content is protected !!