Ամուսինս երկու տարի առաջ է մահացել, ավտովթարից: Տան միակ հույսը նա էր, աշխատում էր ամբողջ օրը, որ երեխաները ոչ մի խնդիր չունենան:
Վթարից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Դա քիչ էր սկեսուրս էլ քառասունքի օրը եկավ ու ինձ ասեց վեշերդ հավաքի ու ռադ եղիր իմ տանից:
Ես երկու անչափահաս երեխա ունեմ, որոնց հետ մնացի փողոցում: Չգիտեի՝ ուր գնալ, ծնողներս Ռուսաստանում էին ապրում՝ էստեղ անգամ տուն չունեին:
Ամուսնուս բարեկամներից ոմանք եկան ու խնդրեցին սկեսուրիս, որպեսզի բացատրի՝ ի՞նչ սրտով է հարսին ու թոռներին գցում փողոց: Իսկ նա պատասխանել էր, որ հոգնելա սաղից ու ուզումա մենակ ապրի:
Ես, իհարկե գիտեի, որ նա սիրած ունի ու լավ մանա գալիս, բայց չէի հավատում, որ հանուն սիրածի իրա թոռներին տանից դուրս կհանի: Ես հիմա վարձով բնակարան եմ վերցրել:
Երեխաներիս հետ այնտեղ եմ ապրում, մինչև հասկանամ ինչ պետք է անեմ: Աշատում եմ սմենով հիվանդանոցում, որ երեխեքս բանի պակաս չունենան: