Անմակաрդակ uկեuուրանքu sրամադրված են մերnնց դեմ․ Ոնց անեմ էu անիմասs թեմաները էլ չլինեն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսնացել եմ ու շատ երկար ժամանակ բալիկ չենք ունեցել: 7 տարվա ամուսնությունից հետո ծնվեց իմ տղան ու դարձավ իմ ապրելու իմաստը։

Քանի որ իմ ընտանիքում բոլորը խմող կռվող են ու ահավոր նախանձ սկեսուր ունեմ ։

Այն ընտանիքում որտեղ ապրում եմ ակնհայտ հասկանալի է, որ տանել չեն կարողանում իմ հայրական ընտանիքը։

Ճիշտ է, երբ հանդիպում են նորմալ են զրուցում են ջան ջիգյար անում, բայց ես ապրելով իրանց հետ կեղծ անկեղծ մանգամից տարբերում եմ։

Մի փոքր երկար գրեցի, որ հասկանաք ինձ բուն թեման սա է ։ Տղաս արդեն 2 տարեկան է ու ասեմ որ շատ նման է պապային ու ինձ։

Կողքից բացարձակ ոչ մեկի նման չի, բայց ամեն անգամ կարելի է ասել ամեն Աստծու օր սկեսուրս ասում է տոչնի հերն է, տոչնի պապն է կամ էլ էն մի տղուն է նմանացնում, բայց ոչ երբեք ինձ, անգամ նմանացնում սկեսրարիս տատուն, որ մենք չենք ել ճանաչում։

Անկեղծ եմ ասում իմ համար էական չի իմ երեխեն ում է նման , երբեք կարևորություն չեմ տվել, կարևորը ասել եմ թող առողջ լինի,

բայց արդեն անտանելի է իրանց պահվածքը ռիսկ չեմ անում ասեմ, որ օրինակ մազերի բաց տեսակը մեր ցեղից է գալի՝ կհեգնեն։

Անտանելի է, արդեն հոգնել եմ ու հասկանում եմ, որ ինձանից էլ են փաստորեն զզվում , ոնց վարվեմ ես անիմաստ թեմաները էլ չլսեմ։

Оцените статью