Դեմիu hարևանը sնիցս գnղnւթյուն էր անnւմ․ Էu nվ են արա uրանք

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Դիմացիս հարևանը նոր տուն էր տեղափոխվում, ու իր տունը վարձով էր տալիս, նոր մարդիկ պետքա գային։

Ես շատ շփվող մարդ եմ, առաջին օրը, որ եկան, խմորեղեն թխեցի գնացի, ասացի բարի գալուստ, լավ հարևանության սկիզբ դրեցի։

Նոր տուն, նոր շրջապատ տեղափոխվելը հեշտ բան չի, ասեցի ամեն կերպ կօգնեմ էդ մարդկանց, որ մի բանի կարիք ունենան հանգիստ դիմեն։ 3 հոգի էին՝ մարդ ու կին, ու սկեսուրը։

Հարսս էլ շատ ջերմ աղջիկա, սկսեց էդ հարսիկի հետ շփվել, ես էլ սկեսուրի հետ էի մոտիկություն անում, շուտ-շուտ էին գալիս մեր տուն սուրճ խմելու։

Մի օր վազերից մեկի միջից փոքր գումար կորավ, հարսս ասեց, որ երբ տանը չէի, Քնարիկին՝ հարևանիս հարսին, կանչելա սուրճ խմելու։ Ես չկասկածեցի, որովհետև խելոք աղջիկ էր երևում, դժվար նման բան աներ։

Բայց մի քանի անգամ էդ դեպքը կրկնվեց, որոշեցի ստուգեմ ու իրոք պարզվեց, որ ինքնա։

Սկեսուրին կանչեցի ու ասեցի, որ սենց բան կա։ Ինքն էլ ասեց, որ իրա սխալնա եղել, որ մեզ շուտ չի զգուշացրել ,բայց հարսը տենց հիվանդություն ունի թե ինչ, որ մանր բաներա գողանում։

Ես վատ զգացի ինձ մի պահ, բայց դե որ իմանայի, հո չէի ասի, հետո էլ հա էլի հիվանդությունա բայց տենց ինչքան։ Սկեսուրն ասեց հարսիս փոխանցեմ, որ էլ սուրճ խմելու չկանչի, միջև բուժվի։

Оцените статью