Հալալ քրոջս նախանձում եմ, ամեն ինչ անելու եմ նշանը հետ տա․ Ուրիշ վարյանs չկա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես տան մեծ երեխեն եմ։ Բոլորի ուշադրության կենտրոնում միշտ ես եմ եղել, մինչև փոքր քուրս չծնվեց։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց։

Ես լիքը բաներից զրկվեցի, դե էն ժամանակ փոքր էի մտածում էի կմեծանանք արդեն նորմալ կլինի, բայց ինչքան մեծանում ենք հասկանում եմ, որ ամեն ինչ ավելիա բարդանում։

Միշտ մամայիս օգնում էի, իմ սիրուն շորիկները տալիս էի քրոջս, ես էլ ինչ-որ անկապ բաներ էի հագնում։

Մինչև հիմա էլ տենցա։ Ես սկսեցի աշխատել, սովորել, որ ուսմանս վարձը կարողանամ տամ։ Դրա համար շատ բաներից զրկված էի, հետ էի պահում ինձ, որ գումարս չծախսեմ ու հասցնեմ ամեն ինչ։

Իսկ քրոջս վարձը ծնողներս են վճարում, ինքը իրա համար առոք փառոք ապրումա։ Երբեք մտքով չի անցնում օգնի ինչ-որ բանով։

Էս վերջերս էլ նշանվեց, իրան էնքան ցուցադրեց, վերջը մեկը նայեց վրան։ Իրա տեղը ես պետքա լինեի, որովհետև իմ ամբողջ ժամանակը իրա վրա եմ ծախսել ու հիմա ինքը երջանիկա, իսկ ես չէ։

Վատը էնա, որ ինքը լավ էլ էդքան բանը հասկանումա, բայց ինադու նենցա անում, որ ես վատ զգամ ինձ։ Դրա համար որոշել եմ, ամեն ինչ անելու եմ, որ նշանը հետ տա, հերիք եղավ բոլ եղավ։

Ու սրանից հետո, ես էլ բոլորին հրամաններ եմ տալու, ու ինձ հետևելու եմ, ու մենակ ինձնով զբաղվեմ։

Ծնողներս էլ ոնց ուզում են թող անեն, ինձ արդեն քիչա հետաքրքրում։

Оцените статью