Uկեuրայրu hիվանդանnցում պառկած, իրանf գնացին օբեկs քեֆ արեցին․ Uկեսnւրս շան oրը գցեց sեգnրանցu

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Տեգորս կնոջ ծնունդն էր մոտենում, 30 ամյակն էր, որոշել էին մեծ շուքով նշել։ Արդեն ռեստորան էին ընտրել, գնացել իրանց սիրուն շորեր էին առել, մի խոսքով ահագին պատրաստություն էին տեսել։

Ծնունդից 1 շաբաթ առաջ սկեսրայրս վատացավ, վայ շատ ահավոր էր, ես էի տանը մենակ, չգիտեի ինչ անեի։ Մինչև զանգել եմ ամուսինս հասելա կես մարդ եմ դառել։

Սկեսրայրիս տեղափոխեցին հիվանդանոց, ասեցին, որ ինֆարկտային վիճակա, պետքա ստենդավորեն ու մնա իրենց հսկողության տակ։

Դե բոլորս խառն ենք, մի օր ես եմ մնում հիվանդանոցում, մի օր սկեսուրս, ծնունդի մասին մտածելու ժամանակ էլ չկա։ Մեկել մի օր տուն էի եկել, որ հանգստանայի, տեգորս կինը զանգեց։

Միանգամից ծնունդից խոսք բացեց, իբր էդքան պատրաստություն են տեսել, չեն կարա չանեն, հազար բարեկամ են հրավիրել, ես էլ ասացի, ոնց ճիշտ եք գտնում, բայց չեմ խոստանում, որ մենք կգանք։

Մի խոսքով ծնունդը եկավ, սկեսրայրս պալատում պառկած, իրանք քեֆ էին անում։ Սկեսուրս շատ վիրավորված ու ջղայնացած էր։ Լավ էնի հարսա չի հասկանում, բա՞ տղեն։

Սկեսրայրիս դուրս գրման օրը տեգրս կնոջ հետ եկել էր հիվանդանոց։

Սկեսուրս չթողեց պալատ մտնեն, ասեց հետ գնացեք ոնց եկել եք, իմ տուն ոտք չդնեք, ասեց գնացեք ձեր ուրախությունը շարունակեք։

Դե ջղայնացած էր, հետո կհաշտվեն հաստատ, բայց իրենց արածը հաստատ մարդկային չէր։

Оцените статью